Անդրադառնալով հուլիսի 11-19-ը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հրավերով Աժ փոխնախագահ Սամվել Նիկոյանի, ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանի, ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանի ու ՀՀԿ-ական Արեգ Ղուկասյանի՝ Գերմանիա կատարած այցին՝ թերթը գրում է. «Այս այցն ուշագրավ է նրանով, որ արդեն 4 տարի է՝ նույն խումբը մեկնում է այնտեղ վերապատրաստվելու Հարավային Կովկասում տնտեսության խթանման թեմայով: Թե ինչը չեն կարողանում սովորել մեր պատգամավորները, որ նրանց ստիպում է 4 տարի շարունակ գնալ ու նույն թեմայով վերապատրաստվել՝ դժվար է հասկանալ: Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ այս ծրագիրը «կպցրել» է Սամվել Նիկոյանը: Նշենք, որ նրանց վերապատրաստվելու ծախսերը հոգում է գերմանական ընկերությունը»:





































