Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ` Բուլղարիայում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը գոհունակություն է հայտնել, որ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) երեկ հրաժարվել է խորհրդարանական բոյկոտից և երդում է տվել Թուրքիայի Ազգային մեծ ժողովում (ԹԱՄԺ).
«Ես շատ գոհ եմ, որ ԺՀԿ-ի պատգամավորները երդում տվեցին։ Երբ երկխոսության դռները բաց են լինում, ամեն հարց լուծվում է։ Հուսով եմ, որ նույն կերպ կվարվեն նաև քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) պատգամավորները»։
Վարչապետ Էրդողանն իր հերթին հայտարարել է, որ դա այն էր, ինչ իրենք ակնկալում էին՝ հույս հայտնելով, որ ԽԺԿ-ն նույնպես վերջ կդնի խորհրդարանական բոյկոտին և երդում կտա։
Հիշեցնենք, որ քուրդ պատգամավորների երդման վերջնաժամկետը սպառվում է հուլիսի 15-ին։











































