Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի ինքնաթիռի թևը վնասել է քաղաքական գործչին նրա նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղեկցող լրագրողներին տեղափոխող ավտոբուսը: Միջադեպի մասին լրատվամիջոցների ներկայացուցիչները հաղորդել են սոցցանցերում:
Միջադեպը տեղի է ունեցել կանադական Վիկտորիա քաղաքի օդանավակայանում սեպտեմբերի 12-ի գիշերը: Մամուլի ներկայացուցիչներին տեղափոխող ավտոբուսի վարորդը որոշել է վարել ինքնաթիռի թևի ներքո, բայց մի փոքր ճիշտ չի հաշվարկել չափերը: Ավտոբուսի տանիքը վնասել է ինքնաթիռի թևը՝ խոր քերծվածք առաջացնելով: Տեղի ունեցածի արդյունքում ոչ ոք չի տուժել: Փոխվել է արդյոք վարչապետի ինքնաթիռը, չի ճշտվում:
Seriously. The Liberal bus just crashed into the Liberal plane wing. pic.twitter.com/fFL6YbnW7m
— Tonda MacCharles (@TondaMacC) September 12, 2019
Liberal Leader Justin Trudeau’s campaign plane struck by media bus after landing in Vancouver https://t.co/i4RPqjtzBI pic.twitter.com/YL49MWiXWT
— RuckMaker (@ruckmaker) September 12, 2019