Friday, 26 04 2024
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից

Կոնգրեսը կերկխոսի՞ անհայտ մանդատով «աշխատանքային խմբի» հետ

Շաբաթ օրը Սերժ Սարգսյանի խոսնակ Արմեն Արզումանյանը հայտարարեց, թե կոալիցիան «աշխատանքային խումբ» է ձևավորել Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսելու համար, և առաջին աշխատանքային քննարկումը հնարավոր կլինի կազմակերպել առաջիկա տասնօրյակում:

Իշխանությունները արագ հրապարակեցին աշխատանքային խմբում ընդգրկված ներկայացուցիչների անունները. ՀՀԿ-ից՝ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ և ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն ու խորհրդարանի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանն ու Նաիրա Զոհրաբյանը, «Օրինաց երկիր» կուսակցությունից՝ կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը և պատգամավոր Խաչիկ Հարությունյանը:

Այս խմբում ընդգրկված ներկայացուցիչները երկու օր է միաբերան կրկնում են, թե՝ «աշխատանքային առաջին նիստում կձևավորվի այն օրակարգը, որի շուրջ կընթանան քննարկումները», ապա «հստակեցնում» են, թե Ս.Սարգսյանը «ոչ թե պատվիրակություն է ձևավորել ընդդիմության հետ բանակցելու համար, այլ աշխատանքային խումբ»:

Մեր հասարակությունը արդեն բավական ժամանակ է, ինչ համոզվել է, որ Հայ ազգային կոնգրեսի որևէ պահանջ կատարելիս Ս.Սարգսյանը նախընտրում է նախ կիսաքայլեր անել, ապա բուն պահանջը հստակ իրականացնել: Հիշո՞ւմ եք, դեռ ապրիլի վերջին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Հայ ազգային կոնգրեսի և խորհրդարանական իշխող կոալիցիայի միջև միջնորդ դառնալու մասին հայտարարություն արեց, ինչին ի պատասխան ապրիլի 25-ին Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն տարածեց, որում շեշտեց, որ մարդու իրավունքների պաշտպանը սխալ է հասկացել երկխոսության իմաստը: Կոնգրեսը այդ հայտարարության մեջ ընդգծել էր. «Մարդու իրավունքների պաշտպանը սխալ է հասկացել երկխոսության իմաստը, քանի որ խոսքը վերաբերում է ոչ թե Կոնգրեսի և խորհրդարանական կոալիցիայի, այլ Կոնգրեսի և գործադիր իշխանության միջև կայանալիք երկխոսությանը, որ իշխանության և Կոնգրեսի միջև ուղղակի երկխոսության ձևաչափում ո՛չ ներքին, ո՛չ արտաքին միջնորդի կարիք չկա, իսկ եթե իշխանությունը նպատակահարմար համարի բանակցությունների ընթացքում իր պատվիրակության կազմում ընդգրկել Մարդու իրավունքների պաշտպանին, մենք խնդիր չունենք»:

Որևէ կասկած չկա, որ շաբաթ օրը կոալիցիայի ներկայացուցիչների ցուցակի ի հայտ գալը Ս.Սարգսյանի ձեռքի գործն է, և առավել քան պարզ է, թե ինչու է Ս.Սարգսյանը գնացել այս քայլին և ինչ հաշվարկ է արել: Նախ՝ Ս.Սարգսյանը իր այս քայլով փորձում է իրեն ավելի վեր պահել բուն երկխոսության գործընթացից, դրանից բխող բոլոր հետևանքներով՝ թե՛ արդյունքի, թե՛ ձախողման դեպքում պատասխանատվությունից խուսափելու նպատակով: Եվ ամենագլխավորը, որ Ս.Սարգսյանը պարզապես չի համարձակվում դառնալ երկխոսության կողմ, բայց վաղ թե ուշ ստիպված է լինելու հաշտվել նաև այդ մտքի հետ: Այլ կերպ ասած՝ նա այժմ անհաջող փորձեր է անում ստվերում մնալ երկխոսության գործընթացից և թաքնվել կոալիցիայի թիկունքում:

Քաղաքական կոալիցիայի ներկայացուցիչներից կազմված «աշխատանքային խումբը» ոչ միայն միջնորդավորված առաքելություն իրականացնողների մի խումբ է, այլև պարզ չէ այդ մարկանց մանդատը՝ ո՞ւմ են ներկայացնում այդ մարդիկ… Եթե Սերժ Սարգսյանին, ապա համապատասխան պաշտոնական որոշում, հրամանագիր, կարգադրություն երկխոսության համար իշխանությունների կողմից ձևավորված պատվիրակության մասին գոյություն չունի: Կարելի է հակադրվել վերոնշյալին՝ նկատելով, որ այդ մարդիկ ներկայացնում են քաղաքական կոալիցիան, իշխանության ներկայացուցիչներ են: Բայց Կոնգրեսի ներկայացուցիչները ոչ մեկ անգամ են հայտարարել , որ միջնորդի կարիք չունեն, հետևաբար վստահաբար կարող ենք եզրակացնել, որ Հայ ազգային կոնգրեսը նման անհայտ մանդատով և անորոշ կարգավիճակով «աշխատանքային խմբի» հետ երկխոսության պարզապես չի գնա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում