Ինչպես հայտնում է Vesti.ru-ն այսօր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:
Ցավակցելով «Բուլգարիա» շոգենավի խորտակման կապակցությամբ՝ Օբաման այնուհետև անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Նա բարձր է գնահատել Կազանում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում Մեդվեդևի գործադրած ջանքերը՝ ուղղված հակամարտության կարգավորմանը:
Կողմերը երկուստեք մտադրություն են հայտնել միասնական քայլեր ձեռնարկել՝ հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար:






































