Sunday, 12 05 2024
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը

Քոչարյանն արեց քայլը, ո՞րն է լինելու իշխանության պատասխանը

Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում երեկ հրապարակվել է օգոստոսի 4-ին Բարձր դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ կայացրած որոշումը։ Որոշման ամբողջական տեսքտը սկզբունքորեն նոր հստակություն չի մտցնում, ու իրավաբանները շարունակում են վիճել՝ ՍԴ որոշումն անմիջական ազդեցություն կարո՞ղ է ունենալ, թե՞ ոչ Ռոբերտ Քոչարյանի կալանքի վրա։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները երեկ հայտարարել են, որ Սահմանադրական դատարանի որոշումից հետո պատրաստվում են միջնորդություն ներկայացնել դատարան՝ իրենց պաշտպանյալի նկատմամբ ընտրված կալանավորումը վերացնելու պահանջով։

Բուն միջնորդության փաստն արդեն իսկ ուշագրավ է և, ի դեպ, որոշակի երկիմաստության տարր է իր մեջ պարունակում։ Եթե ՍԴ որոշումը Քոչարյանի կալանքը վերացնելու իմպերատիվ խնդիր լուծեր, թերևս՝ դատարանը որոշում կարող էր կայացնել նույնիսկ առանց պաշտպանական կողմի միջնորդության։ Եթե Քոչարյանի պաշտպանները հանդես են գալիս միջնորդությամբ, առնվազն ընդունում են, որ ՍԴ որոշումը Քոչարյանի կալանքի հարցը բաց է թողնում ու վերջանական որոշումը կայացնելու է դատարանը։

Այնուամենայնիվ, ՍԴ-ն ստեղծել է մի իրավիճակ, որից Քոչարյանի թիմն առավելագույնը փորձելու է օգտվել, մանավանդ, որ տեղեկատվական-մանիպուլյատիվ համատեքստ ձևավորում են ոչ միայն հայաստանյան նախկին համակարգին հարող ԶԼՄ-ները, այլ նաև՝ ռուսական մեդիան։

Ռուսական НТВ հեռուստաալիքն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի որոշմանը։ Հեռուստաալիքի հրապարակած տեսանյութում նշվում է, որ կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանը միջանկյալ, սակայն կարևոր հաղթանակ է տարել։ Լուրերի հաղորդավարը նշել է, որ ՀՀ ՍԴ-ն վճռել է, որ նախկին նախագահի կալանքը հակասում է Մայր օրենքին, համաձայն որի Քոչարյանն անձեռնմխելիություն ունի:

Ռուսական կենտրոնական հեռուստաալիքներից մեկն հերթական անգամ ակնհայտորեն միակողմանի ու առնվազն քարոզչական բնույթ ունեցող տեղեկատվություն է տարածել, օրինակ՝ անտեսելով Հայաստանի քաղաքական իշխանության տեսակետը, որն այս հարցում բավականին հստակ է։ Օրերս Հայաստանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասել էր, թե Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ի կայացված որոշմամբ խափանման միջոցի փոփոխման հարց չի կարող բարձրացվել:

Նախարարը նաև կասկածի տակ էր դրել ՍԴ որոշման լեգիտիմությունը․ «Իրավասության մասով գիտեք, որ ՍԴ դատավորներից մեկը բարձրացրել է դատարանի առնվազն 3 անդամի մասնակցության անհնարինության մասին փաստարկներ, և այդ մասով ՍԴ-ն որևէ որոշում չի կայացրել: Եթե, ամեն դեպքում, առկա էին անհնարինության մասին տվյալներ, ՍԴ դատավորները պարտավոր էին դրա մասին հայտնել և սահմանված ընթացակարգով պետք է որոշում կայացվեր՝ արդյոք անհնարին է իրենց մասնակցությունը տվյալ գործին որոշակի հանգամանքներից ելնելով, թե՝ ոչ: Այս առումով, պրոցեսը որոշակի առումով կասկածելի է եղել, և առնվազն պետք է պարզել անհնարինության հիմքեր եղել են, թե՝ ոչ, քննարկվել են, թե՝ ոչ, պետք է քննարկվեին, թե՝ ոչ»:

Ի դեպ, շատ հնարավոր է, որ մենք ոչ այնքան հստակ կարծիք ունենք ՍԴ որոշման նպատակների, մոտիվների մասին։ Որոշման համապարփակ ուսումնասիրությունը հանգեցնում է այն համոզմանը, որ Հրայր Թովմասյանն ու մյուսներն իրականում մանիպուլացրել են թե մեղադրող, և թե պաշտպանության կողմերին, ըստ այդմ՝ կարելի է ենթադրել, որ հին համակարգի ու նրա հետևում կանգնած մոսկովյան շրջանակների իրական նպատակը՝ ՍԴ այս որոշմամբ երկրում քաղաքական քաոս առաջացնելն է։ Սրան հնարավոր է հակազդել միայն քաղաքական քայլերով, որոնց տրամաբանությունը պետք է միտված լինի ՍԴ գործող կազմի ապալեգիտիմացմանը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում