Լուրեր
Հեղափոխության խոստումներից ևս 2-ը կկատարվի. փոփոխություններ՝ ԸՕ-ում և կուսակցությունների մասին օրենքում
  • 12:40
  • 2019-09-06
  • Դիտումներ՝ *

«Մամուլի հետ սուրճ» հաղորդման սեպտեմբերի 6-ի հյուրը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն է։

Մեր զրուցակիցն անդրադարձավ Կուսակցությունների մասին օրենքում և Ընտրական օրենսգրքում առաջիկայում նախատեսվող փոփոխություններին և նշեց, որ գործընթացը լինելու է հնարավորինս ներառական։ Չմանրամասնելով՝ Դանիելյանն այնուամենայնիվ ընդգծեց, որ մասնակցելու են թե՛ խորհրդարանական և թե՛ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները, ինչպես նաև քաղհասարակության անդամները։

Հարցին նախատեսու՞մ են արդյոք կուսակցությունների վերագրանցում անել, Դանիելյանը նշեց, որ թեպետ այդ հարցի շուրջ իր մոտեցումն ունի, առայժմ այն չի բարձրաձայնի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

  • Դիտումներ՝ *