Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լուսանկարվել է քարտեզի ֆոնին, որտեղ Էգեյան ծովի մի մասը և մի քանի հունական կղզիները ներառված են Թուրքիայի բացառիկ տնտեսական գոտում։ Այս մասին հաղորդում է հունական Protothema պարբերականը։
Լուսանկարն արվել է Թուրքիայի Ազգային պաշտպանության համալսարանի կուրսանտների երդմնակալության արարողության ժամանակ։ Փաստաթուղթը ստորագրող Էրդողանի հետևում երևում է քարտեզը՝ «Կապույտ հայրենիք, 462 000 կիլոմետր» գրությամբ։
Դրանում Թուրքիայի ծովային սահմանները ներառում են Էգեյան ծովի ամբողջ արևելյան հատվածը, ինչպես նաև Լեմնոս, Լեսբոս, Հռոդոս և Քիոս կղզիները, որոնք Հունաստանի կազմում են։