Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն սեպտեմբերի 2-ին կհայտարարի կառավարության գլխավորի պաշտոնից հրաժարականի մասին։ Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները։
Բախտաձեն հայտարարությամբ հանդես կգա տեղի ժամանակով՝ 15։00-ին, իսկ դրանից հետո կհանդիպի թոք շոուների հաղորդավարների հետ։
Չհաստատված տեղեկության համաձայն՝ պաշտոնում Բախտաձեին կփոխարինի ՆԳ նախարար Գեորգի Գախարիան։