Monday, 13 05 2024
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին

Ամեն ինչ առջևում է, անգամ եթե դուք մտածում եք, թե արդեն շատ բան գիտեք. նախագահի ուղերձը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Սիրելինե՛րս,

Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և դպրության օրը, ինչի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ:

1902 թվականի սեպտեմբերի 1-ին Ֆրանսիայում տեղի ունեցավ «Ճանապարհորդություն դեպի Լուսին» համր ֆիլմի պրեմիերան, որը ֆանտաստիկ պատմություն էր մի խումբ տիեզերագնացների՝ դեպի Լուսին ճանապարհորդության մասին: Այն հեղափոխական էր ոչ միայն ամբողջ ֆիլմարտադրության, այլև մարդկային մտածողության մեջ՝ որպես անիրականալի երազանք: Տասնյակ տարիներ անց թռիչքը դեպի Լուսին դարձավ իրականություն, որովհետև ռեժիսոր Ժորժ Մելիեսի ֆիլմը ստիպել էր մտածել ոչ միայն կինոռեժիսորներին: Սա պատմություն է այն մասին, թե ինչպես մեկ մարդը, մեկ գաղափարը կարող են մեծ գործ անել և զարգացնել աշխարհը, ինչպես պետք է երազել և հավատալ երազանքին:

Սիրելի՛ երեխաներ, աշակերտներ, ուսանողներ, Ձեզնից յուրաքանչյուրը հնարավորություն ունի դա անել՝ թե՛ նրանք, ովքեր այսօր ոտք դնելով դպրոց կամ այլ կրթական հաստատություն՝ հանդիպեցին հին ընկերների, և թե՛ նրանք, ովքեր առաջին անգամ երկյուղած մտել են դպրոց ու հայտնվել զարմանքի ու ինչ-որ տեղ դեռևս անորոշության աշխարհում: Երկու դեպքում էլ, դուք, սիրելիներս, գիտելիքի ձեռքբերման ճանապարհին եք: Ձեզնից ոմանք արդեն անցել են որոշակի հատված, մյուսները դեռ առաջին քայլն են անում, ոմանք արդեն մասնագիտական կողմնորոշման որոնումների մեջ են, ոմանք էլ գրեթե մասնագետ են:

Ամեն ինչ առջևում է, անգամ եթե դուք մտածում եք, թե արդեն շատ բան կամ նույնիսկ ամեն ինչ գիտեք: Հավատացեք, որ սովորելու բան միշտ էլ կա, որովհետև աշխարհում ամեն պահ մի նոր բան է ծնվում, որովհետև մարդն անընդհատ մտածում է՝ անկախ տարիքից և ունեցած գիտելիքից:

Միտքը մեր բնական ռեսուրսն է, որը դպրոցում կամ բուհում վերածում ենք գիտելիքի կամ համադրում գիտելիքի հետ, և որքան շատ զարգացնենք մեր միտքը, որքան շատ գիտելիք ձեռք բերենք ու արտահանենք արդյունքը, այնքան կզարգանանք մենք և մեր երկիրը:

Կհզորանանք բոլորս միասին՝ յուրաքանչյուրիս ջանքի, գիտելիքի, աշխատանքի ու նվիրումի միջոցով, նրանց շնորհիվ, ովքեր աշակերտ և ուսանող են, ովքեր մանկավարժ են՝ հավատարիմ Ուսուցչի բարձր կոչմանը, ովքեր չեն զլանում սովորել ու սովորեցնել, ովքեր գիտեն գիտելիքի արժեքը, գիտելիքի ուժը:

Մաղթում եմ ձեզ հաջողություն և ձեր բոլոր իղձերի ու երազանքների իրականացում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում