Առնվազն 40 երեխա է մահացել Բանգլադեշում այն բանից հետո, երբ երեխաներով լի դպրոցական ավտոբուսն ընկել է գետը: Այս մասին հաղորդում է BBC-ն: Երկրի հարավային Չիտագոնգ շրջանի ոստիկանության ներկայացուցիչն ասել է, որ գետից արդեն դուրս են բերվել ավելի քան 40 մարմիններ: Փրկարարական աշխատանքները շարունակվում են:
Երկրի պաշտոնական աղբյուրների համաձայն, զոհերի թիվը կարող է շեշտակի ավելի լինել: Կան մարմիններ, որոնք արգելափակված են խորտակված ավոտբուսում: Նշվում է, որ ֆուտբոլիստները վերադառնում էին երիտասարդական մրցաշարից:











































