Sunday, 07 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

«Մերձավորարևելյան քառյակը» տհաճ անակնկալ է պատրաստում Իսրայելի համար

«Մերձավորարևելյան քառյակի» արտաքին գործերի նախարարները երկուշաբթի օրը՝ հուլիսի 11-ին, կհանդիպեն Վաշինգթոնում, որպեսզի հրապարակեն հայտարարություն, որը հիմնված է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մայիսյան հայտարարության վրա, որով նա Իսրայելին և Պաղեստինի ինքնավարությանը կոչ էր արել վերադառնալ բանակցությունների և 1967 թ. սահմանների հիման վրա ստեղծել պաղեստինյան պետություն:

Երուսաղեմի աղբյուրների հայտնած տեղեկության համաձայն՝ «Քառյակը» կողմերին չի առաջարկելու բարձր մակարդակով հանդիպում, դրա փոխարեն, կուղարկի իր սեփական խումբը, որը պետք է որոշի, թե արդյոք ժամանա՞կն է բանակցությունները վերսկսելու համար: Կիրակի օրը՝ հուլիսի 10-ին, իսրայելական կառավարության բարձրաստիճան 8 պաշտոնյաներ քննարկել են «Քառյակի» արվելիք հայտարարությունը:

Երուսաղեմի աղբյուրը նշել է, որ երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և նրա կոլեգաները անհանգստանում են, որ «Քառյակի» հայտարարությունը կարող է անակնկալ լինել Իսրայելի համար՝ կրկնելով Բարաք Օբամայի հայտարարությունը: Անհանգստության առիթն այն է, որ հրապարակումից 24 ժամ առաջ «Քառյակի» կողմից վերանայվում է հայտարարության տեքստը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ պաղեստինյան ինքնավարության աշխատակազմի ներկայացուցիչները հույս էին հայտնել, որ «Մերձավորարևելյան քառյակի» անդամները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, ԵՄ-ն ու ՄԱԿ-ը, կստիպեն Իսրայելին ընդունել Պաղեստինի անկախությունը, և որ նորաստեղծ պաղեստինյան պետությունը կդառնա ՄԱԿ-ի 194-րդ անդամը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում