Հայտնում ենք, որ ԿԸՀ անդամների առաջադրման համար օրենքով սահմանված վերջնաժամկետից 4 ժամ առաջ՝ս.թ. հուլիսի 11-ին ժամը 14:10-ին Աիդա Մուրադյանը և Ռոզա Ստեփանյանը ինքնաբացարկով դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին: ԿԸՀ անդամությունից հրաժարման իրենց հիմքերը ԿԸՀ անդամի թեկնածուները ներկայացրել են կից գրության մեջ, որը հրապարակվում է առանց մեկնաբանությունների:
Պաշտպանը չի կարող ներկայացնել ավարտված մրցույթի մասնակիցներից և ոչ մեկին, հետևաբար, պետք էառաջադրի երկու նոր անձանց: ԿԸՀ երեք անդամները ՀՀ նախագահին և հանրությանը կներկայացվեն մինչևհուլիսի 12-ը:









































