Thursday, 11 06 2026
17:30
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:30
Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Էթալու եմ Ծառուկյանի մոտ, ․․․ ըլնեմ, թե չեթամ»․ ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ համակիրների զրույցը
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ՌԴ նախագահը հենվում է փաստերի և փաստարկների վրա․ կշարունակենք աշխատել, ոչ մի խնդիր չկա․ Փաշինյան
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Ազնիվ կլինեն՝ մանդատները չվերցնեն, այլապես իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածելու են ԱԺ ում․ Փաշինյան
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու են և դատվելու․ վարչապետ

Միջազգային մաթեմատիկական գիտաժողով Հայաստանում և Արցախում

Այսօր ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկել Է «Դինամիկ համակարգերը, ոչ գծային անալիզը և նրանց կիրառությունը» միջազգային գիտաժողովը, որին մասնակցում են 8 երկրների` ԱՄՆ-ի, Կանադայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Չեռնոգորիայի, Բելառուսի, Իրանի և Հայաստանի գիտնականներ: Գիտաժողովի օրակարգում դինամիկ համակարգերի ժամանակակից տեսության ակտուալ խնդիրներն են:

«Ամեն տարի աշխարհում մաթեմատիկայի որևէ ուղղվածության միջազգային գիտաժողով է հրավիրվում: Այս մեկը մեզ համար կարևորվում է իր բովանդակությամբ, զեկույցների թեմատիկայով»,- ասաց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և հավելեց, որ նման գիտաժողով Հայաստանում առաջին անգամ է անցկացվում: Նա հույս հայտնեց, որ գիտաժողովը ավանդական կդառնա:

Ռ. Մարտիրոսյանը կարևորեց, որ 2 օր Երևանում աշխատելուց հետո գիտնականները կմեկնեն Ստեփանակերտ, որտեղ հուլիսի 14-15-ը Արցախի պետական համալսարանում կշարունակեն գիտաժողովը:

«Սա հայրենասիրական, չեմ ուզում ասել՝ քաղաքական, նշանակություն ունի մեզ համար, քանի որ Արցախի հասարակությունը բարձր է գնահատում գիտությունը: Այս ոլորտում շատ մասնագետներ կան Լեռնային Ղարաբաղից»,- նշեց Ռ. Մարտիրոսյանը` միաժամանակ հյուրերին «նախազգուշացնելով», որ Արցախ մեկնողները հայտնվում են Ադրբեջանի սև ցուցակում:

«Առաջին լրատվական»-ի հարցին, թե ինչպես որոշվեց գիտաժողովը շարունակել Արցախում, և հյուրերն ինչպես են դրան վերաբերվում, ԳԱԱ նախագահը պատասխանեց, որ գլխավոր կազմակերպիչը` ՌԴ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Բեգլարյանը, ծնունդով ղարաբաղցի է. «Գիտաժողովը Ղարաբաղում անցկացնելն ունի կարևոր նշանակություն, որովհետև այսօր այնտեղ գործում է համալսարան, կադրեր են պատրաստվում, և դա ունի լուսավորչական նշանակություն»:

Լ. Բեգլարյանը մեզ հայտնեց, որ գիտաժողովի նպատակը նաև հյուրերի շփումն է, նոր կապերի ստեղծումը և հների ամրապնդումը. «Ղարաբաղում շատ կարևոր է գիտական կապերի ստեղծումը: Այնտեղ պահպանվել է դպրոցը. բուհում և դպրոցներում ծրագրերը պահպանվել և ուսուցանվում են: Խնդիրն այն է, որ պետք է ամեն ինչ վերակառուցել, բայց ամեն տեղ է պետք վերակառուցել»:

Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտը, ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը, ՌԴ Գիտությունների ակադեմիայի կենտրոնական տնտեսամաթեմատիկական ինստիտուտը, Երևանի պետական համալսարանը, Արցախի պետական համալսարանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում