Օգոստոսի 26-ին՝ ժամը 09:07-ին, Սյունիքի մարզի Չապնի և Սևաքար գյուղերի տարածքներում բռնկված հրդեհները մարվել է:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11:40-ին, անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացվել է Չապնի և Սևաքար գյուղերի տարածքների հետազոտություն, ինչի արդյունքում Նորաշենիկ գյուղի ուղղությամբ հայտնաբերվել է հրդեհի 5-6, իսկ Սևաքար գյուղի ուղղությամբ՝ 2 ակտիվ օջախ:
Նշված տարածքում նոր օջախների հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրել 25 փրկարար, 21 զինծառայող, հարակից գյուղերի 15 բնակիչ, «Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատից 1 ջրատար:
Հրդեհի ընդհանուր մակերեսը կազմել է 100 հա:
Օգոստոսի 24-ին՝ ժամը 14:00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Չապնի գյուղում՝ գերեզմանատան մոտակայքում, այրվում են դաշտեր: