Ստոկհոլմի Կարոլինայի ինստիտուտի շվեդ գիտնականները բացատրել են, թե ինչու անքնությունը կարող է հանգեցնել մահվան: Այդ մասին հայտնում է EurekAlert-ը:
Ուսումնասիրությունն իրականացնելու համար նրանք վերլուծել են 1,3 միլիոն մարդու տվյալները:
Գիտնականները հայտնաբերել են, որ անքնությունից տառապող մարդիկ ունեն ինսուլտի, սրտանոթային հիվանդությունների և սրտային անբավարարության հակվածություն:
Ըստ հետազոտողների՝ նման հիվանդությունների առաջացման վրա կարող է ազդել անքնության առաջացմանը նպաստող գեների տարբերակների առկայությունը մարդու մոտ:
Նրանք նշում են նաև, որ անքնության դեմ կարելի է պայքարել նոր սովորություններ ձեռք բերելով։