Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Նոր մերժում հեղափոխությունից 1,5 տարի անց. զատումը սկսվում է

Ինչ կլինի Ամուլսարի հանքի ճակատագիրը վարչապետի՝ նախօրեին ունեցած ելույթից հետո՝ կբացվե՞ն հանքի ճանապարհները՝ կամովին կամ ուժով, թե՞ այդուհանդերձ ինչ-որ տեղից ի հայտ կգան հանքի վերաբերյալ այն նոր հանգամանքները, որոնց մասին խոսել էր Փաշինյանը՝ դրանցով պայմանավորելով շահագործման վերաբերյալ որոշման վերանայումը: Այդ առումով իրադարձության զարգացումը հարցերին պատասխան կտա թերևս առաջիկա օրերին: Սակայն արդեն իսկ ակնառու է, որ Ամուլսարի հարցը գծեց ներքաղաքական նոր սահմանագիծ հետհեղափոխական Հայաստանում՝ դառնալով ներքին քաղաքական զարգացումների որոշակի նոր մեկնակետ կամ հանգրվան, որտեղից սկսվում է նոր ճանապարհ:

Պետք է նկատել, սակայն, որ այստեղ էլ մեկնակետը կամ գիծը տեսանելի է, անգամ շոշափելի, սակայն մշուշոտ է հետագա ճանապարհը: Այն, որ դա լինելու է նոր ուղղություն, թերևս կասկած չկա, բայց ո՞ւր է տանելու այդ ուղղությունը և ո՞ւմ է տանելու՝ սա է հարցը, որ չունի պատասխան՝ այնպես, ինչպես խնդրի զուտ «թեմատիկ-բնապահպանական» անվտանգության կամ ռիսկերի վերաբերյալ հարցերը: Ներքաղաքական ասպեկտի մասին խոսքը չի վերաբերում, այսպես ասած, հնարավոր քաղաքական ներգրավվածություններին, որ բնապահպանական քողի տակ կարող է ունենալ Ամուլսարի դիմադրությունն իր որոշակի մասով: Այստեղ հարցը, այսպես ասած, օպերատիվ ծառայությունների դաշտում է:

Քաղաքական բաղադրիչը բավականին բաց է, և ակնառու է, որ Ամուլսարի հարցը որոշակի ջրբաժան է անցկացնում հենց հեղափոխական շարժման առաջնորդող շրջանակների միջև՝ ներառյալ «Իմ քայլը» խմբակցության: Այլ կերպ ասած՝ Ամուլսարն առնվազն այս պահին ճաք է առաջացնում հեղափոխության հիմնական «սալի» միջև: Բնականաբար, դրանից օգտվելու տակտիկական ուղիներ են դիտարկելու նաև այն ուժերը, որոնք այդ սալի վրա չէին:

Ամբողջ հարցն այն է, որ քաղաքական մեկնակետը դարձյալ ձևավորվում է, այսպես ասած, մերժման գաղափարի վրա, իսկ հետո արդեն չի նշմարվում որևէ սկզբունքային գիծ, որի շուրջը կարող է ձևավորվել «մերժող» նոր կոնսոլիդացիայի, այսպես ասած, քաղաքական-ծրագրային-գաղափարական բյուրեղացումը: Մինչդեռ Սերժ Սարգսյանի կամ նախորդ համակարգի մերժումը ցույց տվեց, որ ինքնին մերժման երևույթը քաղաքական հետագա արդյունավետության ամուր կամ կայուն հիմք չէ: Անկասկած է, որ այդպիսին չի լինելու նաև այն քաղաքական ճանապարհը կամ նոր հարթությունը, որի ձևավորումը նշմարվում է Ամուլսարի հարցի մոտալուտ հանգուցալուծման առիթով: Եվ այստեղ հարցն Ամուլսարը չէ կամ որևէ այլ կոնկրետ թիրախ, այլ այն, որ մերժման երևույթն ինքնին ճահիճ է որևէ քաղաքական շինարարության համար՝ անկախ այն բանից, թե ով կամ ինչն է մերժվում:

Այդ պարագայում առավելագույն քաղաքական էֆեկտը կարող է լինել, այսպես ասած, զտման կամ զատման որոշակի գործընթացը, ինչը նույնպես կարևոր է՝ հաշվի առնելով այն, որ մերժման սկզբունքով շարժված հեղափոխությամբ ձևավորվել է քաղաքական խառնածին միջավայր: Այն զատման անհրաժեշտության առաջ է: Միայն Ամուլսարի հարցի առիթով այդ խնդիրը չի լուծվելու, պետք կլինեն և կլինեն այլ առիթներ ևս: Խնդրահարույցը, սակայն, կմնա այն, թե ինչ է լինելու այդ զատումից զատ, որովհետև զուգահեռ անհրաժեշտ է գաղափարածրագրային քաղաքական միջավայրերի ձևավորման և բյուրեղացման գործընթաց:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում