Բողոքի դուրս եկած եգիպտացիները կրկին ճամբարներ են տեղակայել Կահիրեի կենտրոնում և արգելափակել են երկրի կառավարական շենքերի մուտքը՝ սպառնալով փակել դեպի երկրի ներքին գործերի նախարարություն տանող ճանապարհները: Բողոքի դուրս եկած մարդիկ պահանջում են անհապաղ պատժել Հոսնի Մուբարաքի վարչակազմի՝ հեղափոխության ժամանակ ցուցարարների մահվան պատճառ դարձած ներկայացուցիչներին: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
900 մարդ սպանածների պատիժը պետք է սահմանվի առաջիկա 18 օրերի ընթացքում, այլապես ցուցարարները սպառնում են անցնել ավելի կոշտ միջոցների: Մինչև հիմա Եգիպտոսի դատարանը դատապարտել է մի քանի նախկին նախարարների, սակայն վճիռները կայացվել են հեռակա կարգով, քանի որ նախկին նախարարները գտնվում են երկրի սահմաններից դուրս:






































