Sunday, 28 04 2024
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը

«Այսօրվա գերխնդիրն է՝ քեսաբցիների վերադարձն իրենց բնօրրան»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է 1994-1995թթ. ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար, 1992-1995թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը:

– Պարոն Շահնազարյան, Ձեր կարծիքով` Հայաստանն այսօր ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Քեսաբի հայերի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

– Քեսաբահայերի տեղահանության ողջ պատասխանատվությունը կրում են Թուրքիայի իշխանությունները: Այժմ անհապաղ Թուրքիայի իշխանությունների վրա է պետք դնել Քեսաբի հայերի տների, գույքի և ունեցվածքի պահպանության պատասխանատվությունը, որից պաշտոնական Անկարան խուսափել չի կարող: Իմ ունեցած վերջին տվյալների համաձայն` այնտեղ թալան է սկսվում: Հայաստանն այժմ պետք է միջազգային հանրության հետ միասին պահանջ ներկայացի Թուրքիային, որպեսզի վերջինս պայմաններ ստեղծի և ապահովի քեսաբցիների վերադարձը իրենց բնօրրան: Անհրաժեշտ է նպատակ դնել, որ նախ Թուրքիան պաշտոնապես ստանձնի այդպիսի պարտավորություններ, և հետո միայն կոնկրետ քայլերով իրականացնել քեսաբցիների վերադարձը: Ինչ վերաբերում է Հայաստանի քայլերին, ապա կարծում եմ, որ ՀՀ իշխանությունները ուշացած, արդեն կայացած փաստի առիթով սկսեցին գործողություններ ծավալել, և հուսով եմ, որ նշածս ուղղությամբ հետևողական քայլեր  կձեռնարկեն: Շաբաթներ առաջ ակնհայտ էր, որ Քեսաբի վրա լուրջ սպառնալիքներ էին կուտակվում, քանի որ Սիրիայի խնդրի շուրջ ակտիվ, կասեի, որակապես նոր զարգացումներ էին սկսվել:

– Ի՞նչ գործընթացների մասին է խոսքը, որից հասկանալի էր, որ Քեսաբը վտանգի առաջ է կանգնած:

– Նախ՝ Թուրքիայի հարավում, Քեսաբին սահմանամերձ տարածքներում վաղուց ի վեր տեղակայված է ու գործում է Սիրիայի ազատ բանակը (ՍԱԲ), որի ռազմական գործողությունների հետևանքով տեղահանվեց քեսաբահայությունը: ՍԱԲ-ը հիմնականում կազմված է Սիրիայի կառավարական բանակից դասալքված զինվորականներից: ՍԱԲ-ն իսլամական կազմակերպություն չէ, չնայած այն հանգամանքին, որ զինվորականների մեծ մասը սիրիացի սուննիներ են: ՍԱԲ-ը, որ հանդիսանում է առանցքային ապստամբ ուժ, փետրվարին փոխեց իր գլխավոր հրամանատարին «բանակի անարդյունավետ կառավարման», և «այլ ապստամբական խմբերի վրա ազդեցության թուլացման» պատճառներով: Այսինքն` ակնհայտ էր, որ ՍԱԲ-ը պատրաստվում է նոր, ակտիվ գործողությունների:

Հաջորդը` թուրքական ոչ առաջատար թերթերում որոշ կցկտուր տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ այդ երկրում ԱՄՆ-ի նախաձեռնությամբ տեղի է ունեցել մի քանի երկրների հատուկ ծառայությունների խորհրդակցություն, որին մասնակցել են ԱՄՆ-ի, Թուրքիայի, Հորդանանի, գուցե նաև տարածաշրջանի այլ երկրների հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ: Դատելով որոշակի այլ տեղեկություններից` կարծում եմ (գուցե և սխալվում եմ)՝ քննարկման հարցերից մեկն է եղել այն, որ սիրիական ապստամբների շարժման մեջ պետք է հնարավորինս թուլացվի, նվազեցվի, ընդհուպ մինչև զրոյի հասցվի ծայրահեղ իսլամիստական ռազմական ապստամբ խմբավորումների դերն ու ներկայությունը: Սրա մասին է վկայում այն հանգամանքը, որ մարտի 7-ին Սաուդյան Արաբիան որոշում ընդունեց ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառել երկու իսլամական՝ «Ալ-Նուսրա ճակատ» ու «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» զինյալ կազմակերպությունները: Հետաքրքիր է, որ Սաուդյան Արաբիան ժամանակին օգնում էր այս կազմակերպություններին թե ֆինանսապես, թե սպառազինությամբ: Մեկ այլ փաստ՝ մարտի 18-ին Վաշինգտոնը Սիրիային առաջարկեց մինչև մարտի 31-ը  ԱՄՆ-ից դուրս բերել իրենց բոլոր դիվանագիտական և հյուպատոսական կառույցները: ԱՄՆ-ն իր դիվանագետներին դեռևս 2 տարի առաջ էր հանել Սիրիայից: Այս ամենը, ինչպես նաև մի շարք այլ իրողություններ լուրջ ազդակներ էին այն փաստի, որ մեծացել էր Քեսաբին սպառնացող վտանգը:

– Քեսաբում տեղակայված ռուսական ռադիոտեղորոշիչ կայանը լուրջ վտա՞նգ էր Թուրքիայի համար, որ այդ երկիրը նման գրոհ կազմակերպեց:

– Քեսաբի հետ կապված երկու գործոն կար: Մեկը ռադիոտեղորոշիչ կայանն էր, որը Ռուսաստանը 2012թ. տեղադրել էր Քեսաբում, երբ կառավարական ուժերի և ապստամբների միջև ռազմական բախումներն արդեն ծավալված էին: Այդ կայանը կատարում էր երկու խնդիր` մեկը ՌԴ-ի, մյուսը Սիրիայի իշխանությունների համար: Կայանը հետևում էր Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի օբյեկտներին և Ադանայում գտնվող ամերիկյան ռազմաբազային, ինչը շատ հետաքրքրում է ռուսներին: Կայանը հետևում էր նաև Թուրքիայի ռազմական ինքնաթիռների թռիչքներին Սիրիայի սահմանի երկայնքով, ինչպես նաև մանրամասն տեղեկություններ տալիս Թուրքիայի տարածքում ապստամբների՝ ՍԱԲ-ի բոլոր տեղաշարժերի մասին: Սրանք շատ կարևոր էին Սիրիայի իշխանությունների համար: Երկրորդ գործոնը Քեսաբին շատ մոտ տեղակայված Թուրքիայի և Սիրիայի միջև սահմանի վերջին անցակետն էր, որը դեռևս գտնվում էր սիրիական կառավարական զորքերի հսկողության տակ: Թուրք-սիրիական սահմանը մոտավորապես 900 կմ է, որտեղ տասից ավելի անցակետեր կան, և որոնք անցել էին ապստամբների հսկողության տակ, բացառությամբ Քեսաբի անցակետից: Երբ այդ անցակետը գրավելու համար մարտերը սկսվեցին, քեսաբցիներին անհապաղ էվակուացրեցին: Իմ տեղեկություններով` երեկվա դրությամբ ռադիոտեղորոշիչ կայանը մնում էր կառավարական զորքերի հսկողության տակ, սակայն կարծում եմ, որ բարդ կլինի այն պահելը:

– Ինչո՞ւ միջազգային հանրությունը չի դատապարտում Թուրքիայի գործողությունները:

– Շատ բարդ է, որ դատապարտի: Դա կապված է աշխարհաքաղաքական հարցերի հետ: Քեսաբը միջազգային իրավունքի կրկնակի ստանդարտների կիրառման ցայտուն օրինակ է: Վերջին շրջանում Սիրիայի խնդիրն ամբողջովին ստվերվել էր Ուկրաինայի շուրջ իրադարձությունների պատճառով:

– Այս պայմաններում ի՞նչ պետք է անի Հայաստանը:

– Վերոնշյալ քայլերից բացի, ՀՀ-ն պետք է օգնություն ցուցաբերի տեղահանված քեսաբցիներին, որոնք ծանրագույն վիճակում են հայտնվել: Թեև վստահ եմ, որ Սիրիայի իշխանություններն իրենցից կախված ամեն ինչ անում են քեսաբցիների համար, բայց դա բավարար չէ: Քեսաբահայերի վերադարձի հարցը պետք է բարձրացվի նաև ՍԱԲ-ի վրա ազդեցություն ունեցող պետությունների, մասնավորապես ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և այլ երկրների առջև: Բոլորիս այսօրվա գերխնդիրն է՝ քեսաբցիների վերադարձն իրենց բնօրրան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում