Monday, 13 05 2024
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով

Ամուլսարը կարող է դառնալ իշխանության մահախոսականը

Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման վերաբերյալ համալիր փորձաքննության արդյունքները։ Տպավորություններն իհարկե հակասական են, կարծես թե, փորձաքննությունը կանաչ լույս է վառում հանքի շահագործման համար, միայն թե վերջնական որոշումը թողնված է կառավարության վրա։ Որոշում, որն անշուշտ քաղաքական է լինելու, քանի որ դրանով կառավարող թիմն իր վերաբերմունքն է արտահայտելու հանքաարդյունաբերության, բնության պահպանության և այլ կարևորագույն հիմնախնդիրների վերաբերյալ։

Եթե փորձենք վերլուծել Ամուլսարի հետ կապված կառավարության ներկայացուցիչների վերջին մեկ տարվա հայտարարությունները, ապա կարող ենք գալ այն եզրակացությանը, որ կառավարող թիմը սկզբունքորեն դեմ չի եղել հանքի շահագործմանը։ Միայն փորձաքննությունն էր պակասում։ Փաստորեն փորձաքննությունն արդեն իսկ պատրաստ է, եզրակացությունը թեկուզ հակասական է, բայց այնուամենայնիվ որևէ լուրջ աղետներ ու վնասներ չի կանխատեսում և դրանից ելնելով այլևս ոչինչ չի խանգարում Ամուլսարի շահագործումը թույլատրելու համար։ Այդ թղթի կտորը թափահարելով՝ վարչապետն ու իր թիմակիցները ժողովրդին համոզելու են, որ բնությանն ու կենսամիջավայրին որևէ վտանգ չի սպառնում։

Դժվար թե իշխանությունը շարժվի այդ խոշոր ներդրումից հրաժարվելու և միջազգային սկանդալի կիզակետում հայտնվելու ճանապարհով, քանի որ կառավարության միջանցքներում տիրապետող է այն տեսակետը, թե դրա հետևանքով կարող է տուժել Հայաստանի ներդրումային միջավայրը։ Այլ խոսքով, այլևս ոչ մի լուրջ ընկերություն չի ցանկանա ներդրումներ իրականացնել այս անկայուն միջավայրում։ Բացի այդ առաջնային պլան է մղվում նաև Հայ-ամերիկյան փոխհարաբերությունների հիմնախնդիրը, քանի որ հանքի շահագործման արգելքը կարող է միանշանակ չընկալվել Վաշինգտոնում։ Խնդիրը հետևյալն է․ եթե Ամուլսարի հարցում այդքան սկզբունքային եք, ապա ինչո՞ւ նույն սկզբունքայնությունը չենք դրսևորում ռուսական այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք շահագործում են Հայաստանի ընդերքը։ Խոստովանենք, որ սրանք չափազանց բարդ հարցեր են, որոնք ծարավ են շատ նուրբ և հետևողական լուծումների։ Անշուշտ առաջնային պլան պետք է մղվի պետական շահը, իսկ կառավորղ թիմի որոշումն էլ պետք է պայմանավորվի հենց այդ շահով, որի հիմքում ինքնիշխանությունն է։ Այսինքն կառավարությունը պետք է իր քաղաքականությունը ձևավորի ինքնիշխանության հիմքի վրա, այլ ոչ թե՝ որոշումներ կայացնի վախերով և ճնշումներով պայմանավորված։

Ներկայումս հանքաարդյունաբերությունը Հայաստանում այլընտրանք չունի, բայց մի՞թե այլընտրանքի բացակայության խնդիրը պետք է կոմպենսացվի հանքերի բազմացմամբ և հանքաարդյունաբերության հիմնախնդրի էլ ավելի խորացմամբ։ Թերևս սա փակուղային ընթացք է, որը վաղ թե ուշ լրջագույն խնդիրների է հանգեցնելու։ Փաշինյանի կաբինետը ոչ թե պետք է շարժվի նոր հանքեր բացելու ճանապարհով, այլ առաջին հերթի փորձի կանոնակարգել եղածների արդեն իսկ վիճահարույց գոյությունը։

Իսկ այստեղ բնական հարց կարող է առաջանալ․ ինչպե՞ս արգելակել Ամուլսարի գործարկումը։ Խնդիրն ավելի քան պարզ է․ քաղաքական գնահատական տալ նախորդ ռեժիմին և հրաժարվել դրա բոլոր միջազգային պարտավորություններից։ Չէ՞ որ բոլորի համար էլ պարզ է, որ այդ պարտավորությունների մի զգալի մասը ավանտյուրայի հետևանք են։

Վարչապետ Փաշինյանն ու կառավարությունը պետք է համոզեն ժողովրդին, որ իրենք հանդես չեն գալիս մեծ կորպորացիաների շահերի պաշտպանության դիրքերից և իրենց համար առաջնայինը հանրային համերաշխությունն է։ Արդյո՞ք Ամուլսարի հանքի շահագործումը կարող է համերաշխություն բերել հայկական միջավայրին։ Ընդհակառակը՝ այն էլ ավելի է խորացնելու առանց այն էլ երկփեղկված հանրային կառույցը։

Ներկայիս իշխանությունները Ամուլսարի հարցում որևէ որոշում կայացնելուց առաջ թո՛ղ հիշեն Թեղուտի տխրահռչակ պրակտիկան։ Ընդհանրապես, եթե այս կամ այն կամայական տարածքում տնտեսական լայն գործունեություն է իրականացվում՝ լինի դա հանքարդյունաբերություն թե ուրիշ այլ նախաձեռնություն, ապա դա որպես կանոն պետք է նպաստի տվյալ տարածքի սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Քանի որ արդյունաբերության մի ճյուղի զարգացումը հիմք է նախապատրաստում այլ ոլորտների զարգացման համար եւս՝ ենթակառուցվածքներից մինչեւ այլ մանր ոլորտներ։ Հայաստանում նման որեւէ կերպ տենդենց չի նկատվում։ Ավելին՝ հանքարդյունաբերությունը կարծես թե ներհայաստանյան իրականությունից կտրված ու մեկուսացած կղզյակ լինի։ Օրինակ` Թեղուտի հանքը բացելուց առաջ Շնող եւ Թեղուտ գյուղերի բնակիչներին «Վալլեքս» ընկերության ղեկավարները խոստանում էին լուծել գազիֆիկացման, խմելու ջրի խնդիրները։

Տարիներ են անցել, Թեղուտի գազիֆիկացման հարցը մնացել է թղթի վրա, իսկ Շնողը գազիֆիկացված է մասնակիորեն։ Այս համայնքներն անտառամերձ են, եւ դրանց սոցիալ-տնտեսական վիճակը խիստ կապված է անտառի հետ։ Թեղուտի հանքի շահագործման ծրագրի մեկնարկից սկսած` բնակիչները զրկվել են անտառի բարիքներից օգտվելու հնարավորությունից` վառելափայտից, վայրի հատապտուղներից, հանգստյան վայրերից։ Այսինքն` հանքի շահագործումը որեւէ կերպ չի լավացրել գյուղացիների կյանքի պայմանները, ընդհակառակը մարդկանց առջեւ ծառացել են նորանոր մարտահրավերներ, նրանք իրավունք չունեն օգտվել իրենց իսկ բնության բարիքներից։ Մի՞թե հանքարդյունաբերության զարգացումն այսպես է լինում, երբ միայն հարստանում են հանքի շահագործողները, իսկ գյուղացիները վերջին ունեցածից էլ են զրկվում։ Ավելին՝ ընկերությունն ի վերջո սննկացավ, ավիրեց, ոչնչացրեց բնությունն ու հեռացավ՝ պետությանը թողնելով կոտրած տաշտակի առջև։

Իշխանությունները պետք է մի լավ ծանր ու թեթև անեն, քանի որ Ամուլսարի արդեն իսկ կանխատեսվող թեղուտյան ճակատագիրը կարող է դառնալ նրանց մահախոսականը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում