Tuesday, 14 05 2024
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար

«Ամուլսար», Սիրիա մարդասիրական խումբ ուղարկել. Փոլ Սթրոնսկու գնահատականներին ՀՀ իշխանությունները պետք է լուրջ վերաբերվեն

ՀՀ կառավարության վերջին նիստից առաջ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախքան  օրակարգի հարցերի քննարկումը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին խնդրեց տեղեկություն տրամադրել Ամուլսարի հանքի հետ կապված գործով։

Վարչապետը հետաքրքրվեց, թե արդյոք, ի վերջո, պատրա՞ստ է միջազգային փորձագիտական եզրակացությունը, որպեսզի կառավարությունը կարողանա որոշել իր հետագա անելիքները։

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ասաց, որ փորձագետների կողմից համալիր փորձաքննության վերջնական եզրակացությունը ներկայացվել է հուլիսի 22-ին, որը բաղկացած է եղել 188 թերթից և 2 հավելվածից։ «Վերջնական փաստաթղթերը օգոստոսի 6-ի դրությամբ Քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից ամբողջությամբ թարգմանված են հայերեն և խմբագրված են։ Թարգմանության ծավալը կազմում է 341 թերթ»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ այն ներկայումս սրբագրվում է և պատրաստ կլինի օգոստոսի 12-13-ին։

Տեսակետ կան, որ Հայաստանում ամերիկյան ներդրումների պասիվությունը պայմանավորված է  հենց «Լիդիան» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակով, և երբ այն լուծում ստանա, կլինի որոշակի աշխուժություն։

Միջազգայանգետ Սուրեն Սարգսյանը համաձայն է այս դիտարկմանը։ Նա, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, նշեց. «Կոնկրետ այս ներդրումը, որը դուք մատնանշում եք, ամերիկյան ամենախոշոր ներդրումներից մեկն է, և դրանով է պայմանավորված, որ կա որոշակի պասիվություն։ Սա լրացուցիչ խնդիրներ է առաջացնում բոլոր պոտենցիալ ներդրողների համար և, բնականաբար, ցանկացած պոտենցիալ ներդրող ուսումնասիրում է շուկան,  տեղում պարզում  իրավիճակը։ Հայաստանում ԱՄՆ վերջին երկու դեսպանները՝ գործող և նախորդ, համապատասխան հայտարարություններ են արել, և կա որոշակի մտահոգություն։ Իհարկե, այդ մտահոգությունները պոտենցիալ ներդրողներին հասնում են, և լինում են բացասական երանգներ, նրանք խուսափում են Հայաստանում ներդրումներ անելուց, քանի որ ամերիկյան բիզնեսը կարող է բախվել ինչ-ինչ խնդիրների»։

Ըստ Սարգսյանի՝ եթե խնդիրը կարգավորվի, բնականաբար, այդ մի կարևոր խոչընդոտը կվերանա, ու գուցե լինեն նոր ներդրումներ ամերիկյան այլ ընկերություններից։

Միևնույն ժամանակ Սարգսյանը չի կարծում, թե ամերիկյան ներդրումային քաղաքականության պասիվությունը պայմանավորված է միայն այս խնդրով: «Ինչպես նշեցի՝ սա մի հանգամանք է, որի մասին խոսել են անգամ Հայաստանում ԱՄՆ դեսպանները, ես ևս, ձեր լրատվամիջոցին տված հարցազրույցում, բազմցիս խոսել եմ այդ մասին։ Սա միակ պատճառը չէ, պատճառը նաև Հայաստանի փոքր շուկան է, Հայաստանի բնական ռեսուրսների ոչ մեծ ծավալի լինելն է, նավթի, գազի, այլ բնական ռեսուրսների բացակայությունն է։ Համենայնդեպս շեշտենք՝ սա ամենամեծ խոչընդոտներից մեկն է, և այն  վերացնելուց հետո մենք կարող ենք ունենալ լուրջ հաջողություններ ու ձեռքբերումներ»,- կարծիք հայտնեց նա։

Խոսելով Հայաստանի հանդեպ ամերիկյան քաղաքականության, Արցախին  տրամադրվելիք օգնության կրճատման հնարավորության մասին՝ Քարնեգի հիմնադրամի «Ռուսաստան և Եվրասիա» ծրագրի առաջատար գիտաշխատող Փոլ Ստրոնսկին մեր լրատվամիջոցին տված հարցազրույցում որպես պատճառ նշել էր Հայաստանի կողմից Սիրիա մարդասիրական առաքելության համար խումբ ուղարկելու հանգամանքը։ Սուրեն Սարգսյանը, անդրադառնալով Ստրոնսկու այս դիտարկմանը, նշեց. «Փոլ Ստրոնսկին մեր տարածաշրջանով զբաղվող, մեր տարածաշրջանը ամենալավն իմացող և ամենատեղեկացված մարդկանցից է Վաշինգտոնում, և նրա խոսքերը շատ լուրջ ուշադրության են արժանի նաև Հայաստանի քաղաքական ղեկավարության կողմից։ Այո, եթե Ստրոնսկին նման գնահատական է տալիս, ապա պետք է շատ լուրջ վերաբերվել նրա գնահատականներին։ Այո, սիրիական ներգրավվածության մասին բազմիցս խոսակցություններ եղել են՝ առ այն, որ դա խնդիրներ է առաջացնելու Հայաստանի համար Միացյալ Նահանգների հետ հարաբերվելիս, դրա մասին նաև ես եմ նշել։

Այնպես որ, դա նույնպես խոչընդոտներից մեկն է ոչ միայն ներդրումների, այլև քաղաքական հարաբերությունների զարգացման, նաև Փոլ Ստրոնսկու մատնանշած՝ Արցախին տրամադրվելիք օգնության կրճատման տեսանկյունից»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում