««Սանիթեք»- կողմից որևէ նոր առաջարկ չի եղել, որը արժանի կլինի լրացուցիչ քննարկման կամ դիրքորոշման թարմացման», – օգոստոսի 9-ին ասել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ լրագրողների հետ խոսելով աղբահանության խնդրի մասին:
Կրկնելով Երևանի քաղաքապետի ասածները այդ թեմայի վերաբերյալ, Հակոբ Կարապետյանը նշել է, որ համագործակցության դուռը միշտ բաց է եղել «Սանիթեքի»-ի համար, քաղաքապետարանը այդ դուռը երբեք չի էլ փակվել: Նա հիշեցրեց, որ 2-3 շաբաթ առաջ հանդիպում է եղել «Սանիթեք»-ի և քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի, խորհրդականների մասնակցությամբ և նոր բան չի հնչել: