Հայաստանի Հանրապետության կառավարությունը հերթական քայլն է կատարում իր ծրագրով ստանձնած հանձնառություններից ևս մեկը կյանքի կոչելու ուղղությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Վերականգնվող էներգետիկայի զարգացման նպատակով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համատեղ մեկնարկում են արդյունաբերական մասշտաբի արևային նոր ծրագրի նախապատրաստական աշխատանքները՝ ընտրված հինգ տեղանքներում մինչև 120 ՄՎտ հզորությամբ արևային կայանների կառուցման համար։
Ծրագրի նախապատրաստման նպատակով աջակից խորհրդատվական ընկերության ընտրության համար ընթանում էՎԶԵԲ-ի կողմից հայտարարված մրցույթ, որի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ»,- գրել է Ավինյանը:











































