Friday, 19 06 2026
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
Իսրայելը իրանա-ամերիկյան «փոխըմբռնումը կպայթեցնի՞»
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA

Ինչ անել, եթե պատերազմ կամ գրոհ չէ

Գործնականում անհնար է հերքել, որ հայկական պետականության հաջողության գրավականը ժամանակակից աշխարհում կարող է լինել միայն համահայկական ռեսուրսի մոբիլիզացիան և այդ պետականության շուրջ համահայկական շրջապտույտի ապահովումը: Հաջողությունը տվյալ պարագայում իր մեջ ներառում է զարգացման, արդիականացման, պաշտպանունակության և մրցունակության անընդհատ աճող կարողության և անվտանգության ապահովում: Դրանցից որևէ մեկի բացակայության պարագայում մենք չենք կարող խոսել հայկական պետականության հաջողության մասին, որովհետև որևէ տարրի կամ բաղադրիչի բացակայություն նշանակելու է լրջագույն ճեղք կարևոր շղթայում: Այդ ճեղքը վաղ թե ուշ բերելու է որևէ լրջագույն մարտահրավերի ներթափանցման: Իսկ ժամանակակից աշխարհում մարտահրավերները չեն սահմանափակվում լոկ նիզակով, թրով, այրուձիով կամ նետ ու աղեղով: Եվ ավելին, չեն սահմանափակվում միայն ռազմական բնույթով: Իսկ դրանց եղած ծավալը այնքան մեծ է, իսկ ավելանալու միտումն այնքան լայնածավալ ու արագ, որ միայն հայկական պետականությունն իր Հայաստան-Արցախ ներկայիս կառուցվածքով ի զորու չէ ապահովել դրանց համարժեք դիմադրունակությունն ու դրան զուգահեռ համարժեք զարգացումը կամ պետական հաջողություն հասկացության ամբողջության ապահովումը:

Օրինակ, եթե անգամ մենք օժտված լինենք մարտահրավերները որևէ մարտահրավեր կասեցնելու լիակատար կարողությամբ, միևնույն է, զարգացման և արդիականացման գեներատիվ լիարժեք կարողությունների և մեխանիզմների բացակայությունը բերելու է անհամամասնության, ինչն էլ ի վերջո հանգեցնելու է հավասարակշռության խախտման և նաև դիմադրունակության ու զսպման հարցում մեր կարողությունների թուլացման: Համահայկականությունն այլընտրանք չունի, որովհետև մեր մարտահրավերներն ու սպառնալիքները գերազանցում են այն, ինչ ունենք Հայաստանում ու Արցախում, ու թերևս այն, ինչ կարող ենք ստանալ կամ ստեղծել միայն Հայաստանի և Արցախի ենթակայության տակ եղած ռեսուրսով:

Մյուս կողմից, համահայկականությունն ունի լրջագույն մի հարց. ինչպե՞ս անել, որ խնդիրը դիտարկվի զգայականությունից դուրս՝ առարկայականության դաշտում, և հայկական համաշխարհային ռեսուրսի կրող շերտերը, խմբերը, անհատները գիտակցեն, որ հայկական պետականության հաջողությունը կարևոր է նաև այլ պետություններում իրենց առօրյա կյանքի համար: Բավականին բարդ է լինելու առանց այդ գիտակցման ձևավորման, կամ առանց դրա նախադրյալների ձևավորման կարողանալ ապահովել լիարժեք ռեսուրսային մոբիլիզացիա: Որովհետև, որևէ հեռավոր երկրում ու քաղաքում ապրող որևէ հայ կարոտելու է Հայաստանը, պատրաստ է լինելու օգնել ինչ-որ չափով, սակայն, ընդհանուր առմամբ, նրա կյանքում Հայաստանը չի գերակայելու՝ իր խնդիրներով ու մարտահրավերներով, եթե դրանք գագաթնակետին կամ ծայրահեղ աստիճանի հասած չեն: Օրինակ, եթե պատերազմ չէ, եթե գրոհ չէ Հայաստանի կամ Արցախի վրա: Մինչդեռ, եթե չկա ուղղակի գրոհ, դա չի նշանակում, որ մարտահրավերներն ու ռիսկերը ավելի պակաս են և պահանջում են համահայկական ավելի պակաս ջանք, կամ ավելի նվազ ջանքը բավարար է խնդիրները լուծելու համար, որովհետև չկա անմիջական գրոհ:

Ուրեմն, ինչպես անել, որ արտերկրի հայերը ավելի ու ավելի գան գիտակցման, որ հայկական պետականության հաջողությունը ուղիղ նշանակություն ունի իրենց կյանքի ընթացքի համար, թեկուզ հայկական պետությունից հեռու գտնվող որևէ երկրում, թեկուզ այդ պետությունից ավելի հզոր ու զարգացած որևէ երկրում: Սա, իհարկե, ամենաբարդ խնդիրն է, որի լուծման որոշակի մոդել ժամանակին փորձում էր Հայկական աշխարհի տեսքով առաջարկել Տիգրան Սարգսյանը, ինչը, սակայն, մի կողմից չափազանց հում առաջարկ էր, չմշակված, մյուս կողմից՝ անգամ մշակված ու խնամված լինելու պարագայում դրա շանսերը ուղիղ համեմատական էին տվյալ իշխանության վարկանիշին, որ ներկայացնում էր Տիգրան Սարգսյանը: Վարկանիշային խիստ ցածր գործակիցը խիստ անիրատեսական էր դարձնում համահայկական ներառականության որևէ կոնցեպտի հանդեպ համահայկական լուրջ վերաբերմունքը: Ներկայումս, նոր իշխանությունն ունի անհրաժեշտը՝ վարկանիշը: Իսկ ներառականությա՞ն կոնցեպտը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում