Wednesday, 01 07 2026
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Եռամիասնություն Նիկոլ Փաշինյանի դեմ. փորձագետն անցնում է էթիկայի սահմանը

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը Արցախում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ հատուկ ծառայությունները կարողացել են չեզոքացնել Հայաստանի և Արցախի ներքին կյանքին օտարեկրյա միջամտության փորձերը: Նա մանրամասներ չի ներկայացրել, թե ինչի մասին է խոսքը, որ օտար երկրի որ փորձի մասին, սակայն մյուս, այս ընթացքում հայաստանյան և արցախյան ներքին կյանքում ծավալվել են որոշակի զարգացումներ, որոնք առնվազն տվել են արտաքին կամ օտարերկրյա միջամտության փորձի մասին հանրային ենթադրությունների կամ մտահոգության տեղիք: Խոսքը, այսպես ասած, Արցախի վրա «ռուսական մանդատի» գաղափարի մասին է, որը նախ հրապարակ բերեց ԱՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, իսկ հետո նաև Արցախի պետհամալսարանում դասախոսության ֆորմատով փորձեցին առաջ մղել ռուսաստանցի փորձագետներ Կոլերովը և Տարասովը: Ի դեպ, հատկանշական է, որ Տարասովը կոպիտ սադրանք է որակել «Միացում» բարձրաձայնումը, որ հնչել է Հայաստանի վարչապետի ելույթում:

Այն փաստը, որ ռուսաստանցի փորձագետն էթիկայի այդօրինակ կոպիտ խախտումով, փաստորեն, այդպիսի բնորոշում է տալիս հայկական պետության ղեկավարի ելույթին, արդեն իսկ չափազանց խոսուն է: Փաստորեն, Արցախի պետհամալսարանում «ռուսական մանդատի» գաղափարը առաջ մղելն ու այդ մասին բաց դասախոսությունը սադրանք չեն, իսկ, ահա, Արցախի անվտանգության երաշխավոր Հայաստանի վարչապետի «Միացում» հայտարարությունը սադրա՞նք է:

Միաժամանակ լիովին հասկանալի է Տարասովի այդ գնահատականի մոտիվը: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի ելույթը հենց այն մասին էր, որ Երևանը կանխել է Արցախի ու Հայաստանի դեմ կազմակերպվող սադրանքը և հայտարարել այդ մասին: Նիկոլ Փաշինյանը տապալել է այն սադրանքը, որի վերաբերյալ Արցախում դասախոսել է Ստանսիլավ Տարասովը: Դա է, որ նրան փաստորեն հանում է հունից և ստիպում էթիկայի նորմերը խախտելով, փաստորեն, «սադրիչ» որակել Հայաստանի վարչապետին՝ գործնականում բացահայտելով սեփական նպատակները: Գուցե նաև ոչ սեփական, որովհետև հատկանշական է՝ Փաշինյանի ելույթից այդպես դժգոհել է մեկ էլ Բաքուն, որին, ի դեպ, Տարասովը համարում է իրավացի: Եվ, իհարկե, ամենայն արտառոցն այն է, որ Փաշինյանի ելույթի այդ շեշտադրումներից դժգոհողներ կան նաև Հայաստանում:

Այդպիսով ուրվագծվել է հետաքրքիր եռամիասնություն համահայակական եռամիասնության մասին Հայաստանի վարչապետի ելույթից հետո՝ հայկական որոշ շրջանակների, ռուսական որոշակի շրջանակների և Բաքվի «եռամիասնությունն» ընդդեմ Ստեփանակերտում հնչած ելույթի:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում