Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը դիվանագիտական ջանքերի ձախողում Է որակել իր նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները: Այդ մասին նա հայտարարել Է օգոստոսի 5-ին Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում:
«Իմ նկատմամբ պատժամիջոցները նշանակում Է հրաժարում երկխոսությունից եւ Վաշինգտոնի դիվանագիտության ձախողումը»,- Զարիֆի խոսքը մեջբերել Է ISNA գործակալությունը: Նա հավելել Է, որ «ԱՄՆ-ը չկարողացավ կոալիցիա կազմել Հորմուզի նեղուցում, իսկ նրա դաշնակիցները չեն ցանկանում միանալ նրա այդ ձեռնարկմանը»: Նախարարը հայտարարել Է, որ «Իրանի առաջընթացն ու զարգացումը լավագույն պատասխանը կլինեն ԱՄՆ-ի ճնշման ու տնտեսական ահաբեկչության քաղաքականությանը: Ոչ մի կայսրություն հավերժական չԷ, եւ մենք կանգուն կմնանք այս պայքարկում՝ հենվելով Իրանի ժողովրդի վրա», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: