Աշխատանքով հարստանալու համար անհրաժեշտ է լինելու ունենալ կրթություն։ Բայց այց դեպքում չպետք է անպայման դիտարկել բարձրագույն կրթությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կրթություն ասելով՝ պետք չէ հասկանալ դիպլոմ, որովհետև, ցավոք սրտի, էսօր Հայաստանի Հանրապետությունում կան բուհեր, որոնք ոչ թե կրթություն են տալիս, այլ դիպլոմ են տալիս։ Եվ կան մարդիկ՝ մեր սիրելի հայրենակիցները, ովքեր [դիպլոմը ցույց տալով] ասում են՝ ունենալով բարձրագույն կրթություն՝ չեմ կարողանում աշխատանքի ընդունվել»,- ասաց Փաշինյանը։
Նա ասաց, որ դա բարձրագույն կրթություն չէ, երբ մարդը չգիտի օտար լեզու։
Բայց վարչապետը նորից բացատրեց, որ կրթություն ասելիս պետք է հասկանալ նաև արհեստագործականը, քանի որ նույնիսկ տաքսի քշելու համար անհրաժեշտ է կրթություն։