Sunday, 07 06 2026
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ
ՔԿ-ն կքննի հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին հրապարակումը
Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ

Դատապարտվել է նոտարի աշխատասենյակը հրկիզելու համար

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ապացուցված է համարել փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու, կնիքներ հափշտակելու, գույքը դիտավորությամբ վնասելու, խարդախություն և ավազակություն կատարելու, ապօրինի կերպով հրազեն պահելու համար Մ. Բատիկյանին առաջադրված մեղադրանքը և դատապարտել ազատազրկման:

Դատարանը հիմնավորված է համարել, որ 2008թ. դեկտեմբերի 28-ի՝ լույս 29-ի գիշերը Մ. Բատիկյանը Վ, Խաչատրյանի միջոցով կազմակերպել է Երևանի «Նոր Նորք» նոտարական տարածքի նոտար Գ. Ենգիբարյանի կնիքի ռետինե շերտի ու ինքնասոսնձվող պաշտպանիչ պիտակների հափշտակությունը և հափշտակության փաստը թաքցնելու նպատակով կազմակերպել է հրկիզման եղանակով նոտարի աշխատասենյակի գույքի դիտավորյալ վնասումը:

Այնուհետև՝ Մ. Բատիկյանը, նախնական համաձայնության գալով իր ծանոթ Ն. Խաչատրյանի հետ, 2008թ. դեկտեմբերից մինչև 2009թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում վերոհիշյալ պաշտպանիչ պիտակների օգտագործմամբ փաստաթղթեր կեղծելու և դրանք օգտագործելու միջոցով Երևանում գտնվող մոտ $1,5 մլն ընդհանուր արժողությամբ 7-8 բնակարանների նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք:

Բացի այդ, Մ. Բատիկյանը, նախնական համաձայնության գալով Հ. Անդրեասյանի և Ա. Ներսիսյանի հետ, 2009թ. օգոստոսի 7-ին ավազակային հարձակում է կատարել Ջրվեժ գյուղում բնակվող, հնահավաք Մ. Մարգարյանի տան վրա և հափշտակել 6 154 970 դրամ արժողության գույք:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 26.05.2011թ. դատավճռով Մ. Բատիկյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 38-324-րդ հոդվածի 2-րդ մասով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով, 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել 13 տարվա ազատազրկման՝ գույքի 50 տոկոսի բռնագրավմամբ:

Ա. Ներսիսյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել 11 տարվա ազատազրկման՝ գույքի 50 տոկոսի բռնագրավմամբ, իսկ Հ. Անդրեասյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել 9 տարվա ազատազրկման՝ գույքի 50 տոկոսի բռնագրավմամբ:

Վ. Խաչատրյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 324-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել 1 տարի 6 ամիս ազատազրկման և ՀՀ Ազգային Ժողովի «Համաներում հայտարարելու մասին» որոշման հիման վրա Վ. Խաչատրյանը ազատվել է պատիժը կրելուց:
Սույն դատավճիռը պաշտպանական կողմը բողոքարկել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում