Ադրբեջանի միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնը նախատեսում է հայագիտության ուսումնասիրության բաժին բացել, որտեղ կուսումնասիրվեն հայոց լեզուն, գրականությունն ու պատմությունը։
«Մենք պետք է բազմակողմանիորեն ուսումնասիրենք Հայաստանը, ներառյալ՝ նրա քաղաքականությունը, տնտեսությունը, պատմությունը, գրականությունը։ Մենք նաև նախատեսում ենք կենտրոնում հայերենի դասընթացներ սկսել։ Ադրբեջանում քիչ են հայերենի իմացությամբ մասնագետները»,-ասել է կենտրոնի վարչության նախագահ Ֆարիդ Շաֆիևը։
Շաֆիևի խոսքով՝ ԼՂ հակամարտության հետ կապված մի շարք ուսումնասիրություններ են տարվում, և հայագիտության բաժինը կոչված կլինի «աշխարհին փոխանցել հակամարտության իրողությունները»։