Friday, 26 04 2024
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց

Հակագիտական շառլատանություն է․ եթե ադրբեջանական բանակն ավելի ուժեղ է, ինչո՞ւ Հայաստանը հաղթեց, իսկ Ադրբեջանը պարտվեց

«Գլոբալ ֆայըրփաուեր» (Global Firepower – GFP) կոչվող կազմակերպությունը, որը սկսած 2006 թվականից՝ ամեն տարի ներկայացնում է աշխարհի ռազմականապես ամենաուժեղ երկրների իր վարկանիշային ցանկը, այս տարի էլ հրապարակել է 137 երկրների զինված ուժերի ռազմական ներուժի վերլուծությանը վերաբերող նման մի աղյուսակ, որում Հայաստանը, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի ամենաբարձր դիրքերում չէ։ GFP-ի 2019 թ. վարկանիշային ցանկում հայկական բանակը, նախորդ տարվա համեմատ, նահանջել է 12 կետով և զբաղեցրել 96-րդ տեղը՝ զիջելով հարևան բոլոր չորս երկրներին։ Առաջին հայացքից սա, իհարկե, ոգևորիչ ու դրական տեղեկություն չէ, բայց ամբողջ խնդիրն այն է, որ չնայած GFP-ի ռեյտինգի հայտնիությանը՝ մի շարք մասնագետներ, այդ թվում՝ հայ և ռուսաստանցի փորձագետներ, լուրջ չեն համարում նման վերլուծությունները՝ մատնանշելով այն հանգամանքը, որ, օրինակ, Վրաստանը, որն, ըստ էության, կանոնավոր բանակ չունի, թե՛ 2018 թվականին և թե՛ այս տարի ավելի բարձր դիրքեր է զբաղեցնում, քան իր մարտունակությամբ հայտնի հայկական բանակը։

Ներկայացված ռեյտինգային ցուցակի էությունն ու լրջության աստիճանը հասկանալու համար պետք է նախ և առաջ պարզել, թե ի՞նչ է իրենից ներկայացնում նշված կազմակերպությունը, և ի՞նչ չափանիշներ ու մեթոդաբանության հիման վրա են կազմվում ուժեղագույն բանակների վարկանիշային ցանկերը։

Որքան էլ տարօրինակ է՝ GFP-ի կայքում  հստակ տեղեկություններ չկան այս կազմակերպության գրասենյակի/գրասենյակների տեղակայման, դրա նպատակի և առաքելության, ղեկավարության և աշխատակազմի, հետադարձ կապի մասին։ Ըստ համացանցում առկա տեղեկատվության՝ «Global Firepower»-ը MilitaryFactory.com կայքերի ցանցի բաղկացուցիչ մասն է։

Առաջինը, որ աչք է զարնում www.globalfirepower.com կայքում, բրիտանացի գրող և փիլիսոփա Բերտրան Ռասելին վերագրվող հայտնի խոսքերն են՝ «War does not determine who is right – only who is left»[1]: Այնուհետև հակիրճ ներկայացվում են աշխարհի 137 ուժեղագույն բանակների ռազմական տվյալների վերլուծության մեթոդաբանությունն ու չափանիշները։ GFP-ի վարկանիշային աղյուսակը կազմելիս, ըստ ամենայնի, ամերիկյան այս կազմակերպության փորձագետները հաշվի են առնում յուրաքանչյուր պետության ռազմական ներուժը կամ այսպես ասած՝ պատերազմ վարելու կարողությունները օդում, ջրում և ցամաքում՝ սովորական սպառազինությամբ։ Նկատի են առնվում մարդկային ռեսուրսները, ռազմական ծախսերն ու աշխարհագրությունը՝ ավելի քան 55 տարբեր գործոնների հիման վրա։ Ընդ որում՝ շեշտն ավելի շատ դրվում է զինատեսակների բազմազանության, ոչ թե քանակի վրա։

Ուշագրավ նաև այն, թե ի՞նչ աղբյուրներից են օգտվում GFP-ի մասնագետները։ Հիմնականում հղում է կատարվում ԱՄՆ ԿՀՎ-ի (Կենտրոնական հետախուզական վարչության) կայքին, «CIA World Factbook» կայքին, ինչպես նաև «Վիքիպեդիային»։

Այսպիսով, ըստ GFP-ի 2019 թ. վարկանիշային ցանկի՝ աշխարհում ամենահզոր բանակն ունեցող առաջին երեք երկրներն են Միացյալ Նահանգները (0.0615 ինդեքսով), Ռուսաստանը (0.0639) և Չինաստանը (0.0673)։ Առաջատարների տասնյակում ընդգրկվել են նաև Հնդկաստանը, Ֆրանսիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Մեծ Բրիտանիան, Թուրքիան և Գերմանիան:

Հայաստանը 1.6888 ինդեքսով զբաղեցրել է 96-րդ հորիզոնականը։ Իրանը (0.2606) 14-րդ տեղում է, Ադրբեջանը (0.7791) ՝ 52-րդ, իսկ վրացական բանակը (1.4098)՝ 85-րդ հորիզոնականում։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների ինստիտուտի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը։

Պարոն Խրամչիխին, որքանո՞վ են արժանահավատ ներկայացված տվյալներն ու գնահատականները։

– Անկեղծ ասած՝ նմանատիպ բոլոր ռեյտինգները ես հակագիտական շառլատանություն եմ համարում։ Այն, որ Ռուսաստանը, Չինաստանը և Միացյալ Նահանգները առաջին երեք տեղերում են, դա պարզ է բոլորին, բայց վարկանիշն ընդհանուր առմամբ շառլատանություն է։ Այդ իսկ պատճառով ես երբեք լուրջ չեմ ընդունում նման վերլուծությունները։

Դուք վերևում արդեն նշել եք, թե ինչ աղբյուրներից է օգտվում այս կազմակերպությունը։ Բայց դա չէ կարևորը։ Կարևորն այն է, թե ինչ մեթոդաբանության վրա է հիմնվում ներկայացված այս ռեյտինգը։ Կարծես, իրար են համադրվում անհամադրելի բաներ։

Նախորդ տարի խոսելով 2018 թ. վարկանիշային աղյուսակի մասին՝ Դուք ասել էիք, որ այն կեղծ է և չի արտացոլում ռեալ իրավիճակը։

– Այո, այո։ Նույնը նաև հիմա եմ ասում։

Ադրբեջանն ու Վրաստանը ավելի բարձր հորիզոնականներ են զբաղեցնում, քան Հայաստանը։ Ձեր կարծիքով՝ այս երեքից որի՞ բանակն է ամենաուժեղը։

– Եթե պարզապես հիմք ընդունենք սպառազինության, զինտեխնիկայի քանակն ու զինծառայողների թիվը, ապա այս չափանիշներով Ադրբեջանը մյուսներից ավելի ուժեղ է։ Բայց պետք է նկատի ունենանք այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղի բանակի զինծառայողների թիվը նմանատիպ վերլուծություններում հաշվի չի առնվում՝ որպես Հայաստանի Զինված ուժերի մի մաս։ Սա՝ առաջին։ Եվ երկրորդ՝ եթե ադրբեջանական բանակն ավելի ուժեղ է, ապա ինչո՞ւ Հայաստանը հաղթեց, իսկ Ադրբեջանը պարտվեց։ Այսինքն՝ անձնակազմի մարտական և բարոյահոգեբանական պատրաստության հանգամանքը հաշվի չի առնվել։ Իսկ սրանք կարևորագույն գործոններ են ցանկացած պատերազմի ժամանակ՝ չնայած զինտեխնիկայի քանակին կամ բազմազանությանը։

Իսկապես տրամաբանական է, որ որևէ բանակի հզորությունը գնահատելիս առաջին հերթին հաշվի առնեն նրա մարտունակությունը, ոչ թե զորաքանակը կամ զենքի քանակը։

– Այո։ Եվ նույնը վերաբերում է զինտեխնիկայի հաշվարկին. տանկերը տանկերի հետ համեմատելը անիմաստ է, պետք է նաև հաշվի առնել դրանց որակը, սերունդը, տեխնիկական պատրաստվածության մակարդակը և այլն։ Ու կրկին՝ ես չգիտեմ, թե ինչպե՞ս կարելի է տանկը համեմատել ինքնաթիռի հետ։ Ըստ իս՝ նման մոտեցմամբ իրականությունն ամբողջությամբ խեղաթյուրվում է։

Իսկ ավելի պրոֆեսիոնալ, իրականությունն ավելի ճշգրիտ կերպով արտացոլող վերլուծություններ արվո՞ւմ են։

– Լինում են վերլուծություններ, ակնարկներ, հետազոտություններ ընդհանուր իրավիճակի, ուժերի հարաբերակցության տարբեր ասպեկտների մասին։ Նման վերլուծություններից կարելի է քիչ թե շատ եզրակացություն անել, բայց ասել, թե այս երկիրը 32-րդ տեղում է, իսկ այն մյուսը՝ 94-րդ տեղում, պարզապես անհեթեթություն է։ Դա լուրջ չէ։

Բայց Դուք ամեն դեպքում համաձա՞յն եք այն գնահատականի հետ, որ ԱՄՆի բանակը ռուսական բանակից ավելի ուժեղ է։

– Ոչ, ես համաձայն չեմ դրա հետ։ Ինչ-որ առումով ամերիկյան բանակն է ուժեղ, ինչ-որ առումով՝ ռուսականը։ Բայց ամենևին էլ ակնհայտ չէ այն, որ ամերիկյան բանակն ուժեղ է ընդհանուր առմամբ։

Բայց չէ՞ որ Պուտինն էլ մի անգամ հայտարարեց, որ ԱՄՆի բանակն աշխարհում ամենաուժեղն է։ Ինչի՞ վրա էր հիմնված նրա այս հայտարարությունը։

– Այդ հարցը պետք է ուղղել հայտարարության հեղինակին։ Ասենք, Միացյալ Նահանգներն ավելի շատ ինքնաթիռ ունի, իսկ Ռուսաստանը՝ ավելի շատ հակաօդային պաշտպանության միջոցներ։ Ո՞վ է նրանցից ավելի ուժեղ։ Կարելի է անվերջ նման օրինակներ բերել և վիճել՝ ո՞վ է ավելի ուժեղ։

Հղումներ՝

[1] «Պատերազմը ոչ թե որոշում է, թե ով է ճիշտ, այլ միայն այն, թե ով է ողջ մնացել»։ Աֆորիզմի հիմնական մեխը բառախաղն է՝ կապված անգլերեն «right» և «left» երկիմաստ բառերի հետ։ «Առաջին իմաստով «right» թարգմանաբար նշանակում է «աջ», իսկ երկրորդ իմաստով՝ «ճիշտ», «ճշմարիտ», «իրավացի»։ «Left»՝ առաջին իմաստով՝ «ձախ», մյուս իմաստով՝ «մնալ» բառի անցյալ վաղակատար ձևն է՝ «մնացել» կամ «մնացել է»։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում