Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Երևանի «Փյունիկը» գերդրամատիկ պայքարում ոչ-ոքի 0:0 խաղաց Չեխիայի ուժեղագույն ակումբներից «Յաբլոնեցի» հետ, նվաճելով 3-րդ փուլի ուղեգի: Այս թիմերի միջև առաջին խաղում երևանյան թիմը սեփական հարկի տակ հաղթել էր 2:1 հաշվով:
«Փյունիկը» երկրորդ տարին անընդմեջ դուրս է գալիս հեղինակավոր մրցաշարի երրորդ փուլ ինչը փայլուն արդյունք է: Եվրոպա լիգայի փլեյ-օֆի համար պայքարում մեր թիմը կմրցի Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Վուլվերհեմփթոնի» հետ: