Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին կարծում է, որ թիմն այլևս սխալվելու իրավունք չունի:
«Գոհ եմ թիմի ձեռքբերումներից: Պետք է առանձնացնեմ ամբողջ թիմի աշխատանքը: Մենք ունակ ենք համապատասխան պատասխան տալ ճիշտ պահին:
Մինչև Լա Լիգայի ավարտը շատ խաղեր չեն մնացել: Մենք այլևս սխալվելու իրավունք չունենք: Արդեն հիմա պետք է մտածել ապագայի մասին»,- Մեսսիի խոսքերը մեջբերում է Marca-ն:






































