Wednesday, 17 06 2026
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից

Գյումրիում կմեկնարկեն ավտոմեքենաների մաքսազերծման կենտրոնի հիմնման աշխատանքները

Ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը Գյումրի տեղափոխելու նպատակով կառավարությունը կքննարկի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը՝ ավելացնելով եկամուտները և ծախսերը 181 մլն դրամով: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության օգոստոսի 1-ի նիստի օրակարգում:

Ըստ հիմնավորման, վերջին ժամանակահատվածում ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երրորդ երկրներից Հայաստան տրանսպորտային միջոցների ներմուծման աննախադեպ աճի արդյունքում Նորագավիթում տեղակայված Արարատյան մաքսատուն վարչության թիվ 2 բաժիններում (Ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպման բաժանմունքում) գոյանում են մեծ հերթեր և տրանսպորտային միջոցների կուտակումներ:

«Նշված խնդիրը եղել է ՀՀ վարչապետի անմիջական ուշադրության ներքո և ս.թ ապրիլ ամսին Արարատյան մաքսատան-վարչության ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների Նորագավիթի բաժանմունք այցից հետո Վարչապետի հրահանգով իրականացվել են համապատասխան ուսումնասիրություններ նշված խնդիրները լուծելու, ինչպես նաև ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը Գյումրի քաղաք տեղափոխելու նպատակով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ՊԵԿ 5 տարվա ռազմավարական ծրագրով նախատեսված է նոր Արտաքին Տնտեսական Գործունեության սպասարկման ժամանակակից կենտրոնի ստեղծումը Գյումրի քաղաքում, ինչպես նաև համատեղելով այդ հանգամանքը Վարչապետի կողմից տրված հանձնարարականի հետ, ՀՀ ՊԵԿ-ի կողմից կատարվել են նախնական ուսումնասիրություններ, որի արդյունքում պարզ է դարձել, որ տվյալ ԱՏԳ սպասարկման կենտրոնի ստեղծման համար անհրաժեշտ է մոտ 20 հեկտար հողատարածք, որից 4.5 հեկտար տարածքը բավարար է ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպման համար համապատասխան սրահների և ավտոմեքենաների կայանման հրապարակի կառուցման համար:

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի և Գյումրու քաղաքապետարանի հետ համատեղ աշխատանքի արդյունքում ընտրվել է ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող Գյումրիում գտնվող 21,5 հեկտար զբաղեցնող տարածքը, որտեղ նախատեսվում է կառուցել ԱՏԳ սպասարկման կենտրոն:

Ի կատարում ՀՀ վարչապետի հանձնարարականի, այս նույն տարածքից 4,5 հեկտար հատկացվել է ավտոտրանսպորտային միջոցների ձևակերպման գործընթացներն իրականացնելու համար, որն իրենից ներկայացնում է մաքսային մարմինների և ՀՀ ոստիկանության համատեղ սպասարկման կենտրոն:

Նախնական հաշվարկներով տվյալ սպասարկման կենտրոնի, ինչպես նաև համապատասխան ենթակառուցվածքների ստեղծմանն համար անհրաժեշտ է ներգրավել շուրջ 181 մլն դրամ:

Նշված տարածքի ընտրությունը, որպես ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների միասնական վայր/սպասարկման կենտրոն, կարելի է դիտել որպես ԱՏԳ սպասարկման ժամանակակից կենտրոնի ստեղծման մեկնարկ»,- ասված է հիմնավորման մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում