Sunday, 26 07 2026
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
Լավ երաժշտություն պետք է սկսել լսել մանկապարտեզից, դպրոցից. դա կարևոր գիտելիք է
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09:15
Թեհրանն Ուկրաինային մեղադրել է իրանական նավի վրա հարձակման մեջ
Ռուս-ուկրաինական, իրանա-ամերիկյան կարգավորո՞ւմ, թե՞ «ոչ կոնվենցիոնալ պատերազմ»
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ

Կառավարությունը պատրաստ չէ զիջման պարտադիր կուտակայինի հարցում

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ խորհրդարանում հայտարարեց, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքում փոփոխություններ կլինեն: «Մենք գտնում ենք, որ օրենքում կան թերություններ, և օրենսդրական փոփոխություն կլինի: Բայց դա չի լինի ճնշման ներքո, այլ՝ քննարկումների ներքո: Եթե մենք հասկանանք, որ ինչ-որ տեղ կան բացթողումներ օրենքի մեջ, անպայման մենք կշտկենք: Դա ճնշումների հետ կապ չունի»,- ասել է Ազգային ժողովի նախագահը, իսկ հարցին` պատրա՞ստ են օրենքից հանել պարտադիր բաղադրիչը, պատասխանել է. «Պատրաստ ենք քննարկել»: Այս կապակցությամբ «Առաջին լրատվական»-ը զրուցեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ:

– Պարոն նախարար, ԱԺ-ում Հովիկ Աբրահամյանն ասել է, որ պատրաստ եք փոփոխությունների և քննարկման անգամ կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչի հետ կապված: Կարո՞ղ եք մոտավոր ասել` ի՞նչ զիջումների է պատրաստ այսօր գնալ կառավարությունը:

– Ճիշտն ասած, չեմ հասցրել ծանոթանալ պարոն Աբրահամյանի հայտարարությանը, իսկ նախորդ նիստի ժամանակ վարչապետը հրավիրեց երկխոսության և խնդիրները քննարկելու: Մեկ անգամ չէ, որ նշել ենք, որ բաց ենք քննարկումների համար: Ինչ վերաբերում է կոնկրետ խնդիրներին` քանի որ Սահմանադրական դատարանի կողմից հարցը քննության ընթացքում է, չեմ կարծում, որ այս պահին որևէ կոնկրետ խնդիր ներկայացնելու անհրաժեշտություն կա: Կարծում եմ` մեկ շաբաթ էլ կարող ենք սպասել, Սահմանադրական դատարանի որոշումից հետո անդրադառնանք այդ հարցերին:

– Պարոն նախարար, կառավարությունն այսօր «Դեմ եմ» շարժմանը հրավիրում է բանակցության, գոնե մոտավոր հնարավոր չէ՞ ասել` ինչի շուրջ են հնարավոր զիջումներ:

– Մենք ոչ միայն այսօր ենք հրավիրում: Առաջին անգամ վարչապետը սրանից երևի 2-3 ամիս առաջ է քաղաքացիական շարժման ներկայացուցիչներին ընդունել, 2.5  ժամ, ես ևս մասնակցել եմ այդ հանդիպմանը, և այդ ժամանակ շատ մանրամասն, առարկայական քննարկվում էր, թե ինչպիսին են բարեփոխումները, ներդրվող համակարգը, որոնք են մարտահրավերները, որ առաջացել են, որոնց լուծմանն ուղղված է համակարգի բարեփոխումը: Պետք է նորից ասեմ, որ այս բարեփոխումները բավականին երկար ժամանակ մշակված բարեփոխումներ են և անցել են բազմաթիվ քննարկումներ: Մենք երբևէ չենք ասել, որ անթերի օրենքներ կամ որոշումներ կան, բայց այդ բոլոր խնդիրները պահանջում են նեղ, մասնագիտական, առարկայական քննարկումներ` ելնելով մեր երկրի ու քաղաքացիների շահերից միայն պետք է ցանկացած որոշում դիտարկել:

– Մի կողմից կառավարությունն ասում է` եկեք քննարկենք, մյուս կողմից` Դուք օրեր առաջ հայտարարեցիք, որ պարտադիր կուտակային համակարգի հարցում որևէ զիջում հնարավոր չէ:

– Իսկ ի՞նչ է նշանակում զիջում, ի՞նչ եք հասկանում զիջում ասելով:

– Կոնկրետ պահանջը «պարտադիր»-ին է վերաբերում, որ «պարտադիր» բառը հանվի օրենքից: Այդ հարցում Դուք պատրա՞ստ եք զիջման գնալ:

– Ի վերջո, մենք բառերի մասին չենք խոսում, մենք խոսում ենք համակարգերի մասին: Մենք չենք խոսում կոնկրետ որևէ բառ հանելու կամ դնելու մասին: Խնդիրը պետք է դիտարկել համակարգային և համակարգի մեջ: Սրան է վերաբերում հարցը: Ես կարծում եմ, որ առաջարկություն ներկայացնողները գիտեն, որ խնդիրը ոչ թե բառի է վերաբերում, այլ համակարգերի, հետևաբար` համակարգը պետք է կոմպլեքսի մեջ դիտարկել:

– Հիմա պարտադիր կուտակային համակարգի հետ կապված զիջումներ հնարավո՞ր են, թե՞ ոչ:

– Այսօրվա գործող համակարգը, որը նույնպես սերունդների համերաշխության համակարգ է, ենթադրում է պարտադիր հարկերի վճարում պետական բյուջե և դրա դիմաց երաշխիքներ կենսաթոշակի տեսքով ինչ-որ տարիքում: Դա ևս համակարգ է, որը պարտադիր գործում է: Եթե մեկն օրենքը ընթերցի, կտեսնի, որ խոսքը վերաբերում է ոչ թե մեկ համակարգի պարտադիր, թե կամավոր ներդրմանը, այլ բազմաստիճան կենսաթոշակային համակարգի ներդրմանը ՀՀ-ում, որն ունի չորս բաղադրիչ: Այս ամբողջության մեջ է պետք նայել համակարգը. Այսօրվա համակարգն ինչպիսին է` մեկ աղբյուրից սնվող կենսաթոշակային համակարգ, և ինչ է առաջարկվում` չորս բաղադրիչներից բաղկացած կենսաթոշակային համակարգ: Այս ամբողջության մեջ է պետք նայել, և եթե այս ամբողջության մեջ ենք դիտարկում, էդտեղ արդեն խնդիրը էդպես պարզ ձևակերպել չի լինում` «պարտադիր» բառը հանել: Եթե կա առաջարկություն, պետք է առաջարկությունը կոմպլեքսի մեջ լինի` դիտարկելով հարցի բոլոր կողմերը, որովհետև մեր նպատակը բազմաստիճան կենսաթոշակային համակարգն է, մեկ աղբյուրից ֆինանսավորվող համակարգի փոխարեն: Չի կարելի զուտ մեկ բառ վերցնել և մեկ բառը քննարկման առարկա դարձնել:

– Պարոն Ասատրյան, կառավարությունն այսօր ասում է` եկեք երկխոսենք, ՀՀ քաղաքացին, որը դեմ է կուտակայինին, ուզում է հասկանալ, կա՞ ինչ-որ հարց, որի շուրջ կառավարությունը կարող է զիջումների գնալ, կա՞ հարց, որի վերաբերյալ կարող եք ասել, որ պատրաստ եք զիջումների:

– Ոչ թե խնդիրը զիջումներին է վերաբերում, այլ վերաբերում է այն հարցերին, որն ամենաշատը մտահոգում է մեր քաղաքացիներին, և դրանք քննարկելով, հասկանալով դրանց հիմքը, դրանց բոլոր ազդեցությունները, պետք է կշռադատված որոշումներ կայացնել, քննարկել այս շրջանակներում: Այսինքն` բազմաբովանդակ քննարկում է ենթադրում: Ինչ է նշանակում` զիջել, ինչն ենք զիջում, ինչը չենք զիջում, էդպիսի խնդիր չկա դրված: Կա խնդիր, որ մեր երկրի կենսաթոշակային համակարգը շատ կարճ ժամանակահատվածում չբարեփոխելու դեպքում դառնալու է սնանկ: Այսօրվա կենսաթոշակի չափերը անընդունելի ցածր են և քաղաքացիների, և կառավարության համար:

– Ասել է թե` պարտադիր կուտակային համակարգի հարցում կառավարությունը չի կարող զիջումների գնալ, և տպավորություն է ստեղծվում, որ բողոքողներին քննարկման հրավիրելով  ընդամենը փորձում է ժամանակ շահել մինչև ՍԴ որոշումը:

– Սխալ է այդ տպավորությունը: Երբ մենք խոսում ենք պարտադիր համակարգերի և կամավոր համակարգերի մասին և ասում ենք, որ տարբեր երկրներում գործում են տարբեր համակարգեր, ապա կարող եք տեսնել, որ այն երկրներում, որտեղ օրենքի ուժով պարտադիր համակարգն ամրագրված չէ, ապա անցած 50-100 տարիների ընթացքում ձևավորվել են համակարգեր, որոնք դարձել են պարտադիր աշխատանքային կոլեկտիվ պայմանագրերի ուժով, և երբ մարդն աշխատանքի է ընդունվում, դա արդեն պարտադիր է: Դա է նաև պատճառը, որ կան երկրներ, որտեղ չկա անհրաժեշտություն ընդունել առանձին օրենք: Այնպես որ, խնդիր պետք է դիտարկել ամբողջության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում