Հասուն եվրոպացիների մոտ կեսն ապրում է ծնողների հետ՝ գրում է The Guardian-ը: Նման տվյալներ են պարունակվում Eurofound-ի հաշվետվությունում:
Հետազոտության արդյունքների համաձայն՝ ծնողների հետ ապրող 18-30 տարեկան մարդկանց թիվը հասել է 48 տոկոսի:
Ցուցանիշն աճել է այնպիսի երկրներում, ինչպիսիք են՝ Շվեդիան, Դանիան, Ֆրանսիան, Բելգիան, Ավստրիան: Իտալիայում երիտասարդների մոտ 79 տոկոսն ապրում է ծնողների հետ:
Գերմանիայում, Նիդերլանդներում, Իռլանդիայում և Մեծ Բրիտանիայում այդ ցուցանիշը նվազել է: Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում ցուցանիշը 2011-ի 30 տոկոսի համեմատ նվազել է՝ հասնելով 26 տոկոսի:
Զեկույցի հեղինակները կարծում են, որ երիտասարդների դիրքը արմատապես փոխվել է, փոխվել է ոչ միայն աշխատաշուկան, այլև հասարակությունը:












































