Տուբերկուլյոզով տարեկան հիվանդանում է մոտ մեկ միլիոն երեխա: Այս մասին պնդում են ամերիկացի գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել է The Lancet գիտական ամսագրում:
Դա երկու անգամ գերազանցում է մասնագետների՝ վերջին 10 տարվա գնահատականները: Բացի այդ, տվյալ ցուցանիշը զգալիորեն գերազանցում է ախտորոշման դեպքերին:
Այսպիսով, երեխաների՝ տուբերկուլյոզով հիվանդացության դեպքերի մոտ երկու երրորդը չի արձանագրվում:











































