ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրամանով Վաշինգտոն նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն՝ ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում:
Հրամանն արտակարգ իրավիճակների FEMA դաշնային գործակալությանը լիազորություն է տալիս օգնելու փրկարարական աշխատանքների համակարգմանը և տուժած շրջանի բնակիչներին:
Սողանքից հետո առնվազն 176 մարդ համարվում է անհետ կորած: Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի իշխանություններին:
Ավելի վաղ հաղորդվել էր 14 զոհի և 108 անհետ կորածի մասին:
Իշխանությունները նշում են, որ ներկայում անհայտ է 176 մարդու ճակատագիրը, սակայն մարդկանց անհետացման մասին հաղորդագրություններից շատերը կարող են «կեղծ ահազանգ» լինել:
Հիշեցնենք, որ սողանքը տեղի էր ունեցել շաբաթ օրը:










































