Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Վրաստանի օրինակով մենք նույնպես պետք է ունենանք մեծ ռազմավարություններ. Արման Բաբաջանյան

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Վրաստանի կառավարությունը պատրաստվում է շուրջ 25 միլիոն դոլար ծախսել գյուղական բնակավայրերում ենթակառուցվածքների զարգացման և կենսապահովման պայմանների բարելավման ուղղությամբ։ Այս գումարը ծախսվելու է Վրաստանի գյուղական բնակավայրերի ջրագծման ռազմավարության շրջանակներում։

Այդ ռազմավարության առաջնահերթություններից մեկը Վրաստանի բարձրադիր գոտիների կայուն տնտեսական զարգացումն է, ինչը ենթադրում է աջակցություն փոքր և միջին բիզնեսին, անասնապահությանը և կոոպերացիաների զարգացմանը, գյուղատնտեսական ապրանքների արտադրությանը։

Ռազմավարությունը նախատեսում է նաև ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման շարունակությունը, հին՝ վերանորոգվող ճանապարհներին զուգահեռ նոր մայրուղիների կառուցում, ինչը կնպաստի ամբողջ տարվա կտրվածքով տեղական զբոսաշրջության զարգացմանը։ Ներկայացնելով այս ռազմավարությունը՝ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախրաձեն շեշտել է, 2015 թվականին ուժի մեջ մտած «Լեռների մասին» օրենքի կարևորությունը, որի արդյունքում 1730 գյուղեր ստացել են բարձր լեռնային բնակավայրերի կարգավիճակ՝ շահառու դարձնելով Վրաստանի բնակչության շուրջ 10 տոկոսը կազմող 300 հազար գյուղաբնկաների։

Նշված ռազմավարությունից անկախ Վրաստանի կառավարությունը հանդես է եկել ծայրամասային բնակավայրերի համակ կենսական նշանակություն ունեցող ևս մեկ նաձախեռնությամբ։

Առաջիկայում արևային էներգիայի կլանման համակարգեր են տեղադրվելու Վրաստանի 87 լեռնային գյուղերում, որոնք միացված չեն երկրի էլեկտրահաղորդման միասնական ցանցին։ Յուրաքանչյուր նման համակարգ ունենալու է 1.500 W հզորություն, ինչը միանգամայն բավական է այդ բնակավայրերի բնակիչների համար։

Համակարգերի տեղադրումը սկսվելու է այս տարվա սեպտեմբերին և ավարտվելու է 2020 թվականի հունվարին։

Սրանք չափազանց լավ և ուսանելի օրինակներ են նաև Հայաստանի համար, որը այդպես էլ տարիներ շարունակ չի կարողանում լուծել համայնքների համաչափ զարգացման խնդիրը՝ չնայած կառավարությունից կառավարություն ավելի բարձրագոչ դարձող հայտարարություններին։

Մենք ևս ունենք տարիներով կուտակված խնդիրներ հատկապես բարձրադիր գոտիներում, առավել ևս՝ սահմանամերձ բնակավայրերում։ Մեր գյուղերում ևս առաջնային են ճանապարհների ու մարդկանց համար կենսական այլ ենթակառուցվածքների խնդիրները։

Դրանք չեն լուծվելու միանգամից, դրանք չեն լուծվելու միայն գեղեցիկ ռազմավարություններով։ Դրանց լուծման համար անհրաժեշտ է առաջին հերթին այդ խնդիրների գույքագրում և այն, ինչին ընդունված է անվանել կարիքների գնահատում։ Մենք չունենք մեր գյուղական բնակավայրերի կարիքների գնահատման քարտեզը, մենք գիտենք, որ ունենք բազում խնդիրներ, բայց չենք ճանաչում այդ խնդիրները հատիկ առ հատիկ, չունենք չափելի գնահատականներ, թե որ խնդրի լուծումը որքա՞ն գումար, որքա՞ն աշխատանք և այլ ռեսուրսներ է պահանջում։

Վրաստանի օրինակով մենք նույնպես պետք է ունենանք մեծ ռազմավարություններ՝ դրանք լցնելով փոքր, իրատեսական ու հասանելի նախագծերով ու ծրագրերով։
Այդ առումով չափազանց ուսանելի է նույն արևային կայանների գործարկման փորձը։ Հայաստանը արևաշատ օրերի քանակով ունի բացառիկ հնարավորություն:

Աշխարհում շատ քիչ երկրներ կան, որտեղ արևոտ օրերը տարվա մեջ հավասար են Հայաստանի ցուցանիշներին։ Դա հրաշալի հնարավորություն է արևային էներգիա ստանալու և դրանով մեր էներգետիկ հզորությունները դիվերսիֆիկացնելու համար։ Եվ այո, կարելի է դա սկսել հենց բարձրադիր, սահմանամերձ բնակավայրերից, կարելի է սկսել ոչ թե բազմամիլիոնանոց ֆինանսավորում պահանջող մեծ ծրագրերով, այլ փոքր գյուղային նախագծերով։

Արդյունքում տարիների ընթացքում մենք կունենանք արևային էներգիայի ստացման հսկայական ցանց, որը արդեն կստանա համաապետական նշանակություն։

Իսկ դա արդեն ոչ միայն ու ոչ այնքան տարածքների զարգացման, որքան քաղաքական խնդիր է։ Արևային էներգետիկայի զարգացումը հնարավորություն կտա դիվերսիֆիկացնել մեր էներգետիկ հզորությունները և արդյունքում, նվազեցնել Ռուսաստանից ունեցած էներգետիկ կախվածությունը։

Տարածքային համաչափ զարգացումը Հայաստանի համար ազգային անվտանգության հարց է, քանի որ առանց զարգացող գյուղի ու հատկապես սահմանի, մենք չենք կարող խոսել մրցունակ պետության մասին։ Վրաստանը, որ շատ ցուցանիշներով համադրելի է Հայաստանի հետ, բավական արդյունավետ քայլեր է կատարում այդ ուղղությամբ, որոնք կարող են կիրառելի դառնալ նաև մեր պարագայում։

Համաշխարհային փորձ ասվածը, որին այդքան շատ են սիրում հղում անել մեր պաշտոնյաները, իրականում շատ հեռու չէ, այն նաև մեր կողքին է, հարևան երկրում։

https://www.facebook.com/babajanyana/photos/a.2323937550970292/2620975924599785/?type=3&theater

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում