Thursday, 02 07 2026
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
08:30
Ռուսաստանի վերջին խոշոր հարձակման հետևանքով Կիևում առնվազն 10 մարդ է զոհվել
Երևանը դարձնելով միջազգային սպորտային կարևոր հարթակ
08:10
Նավթի գները նվազել են – 01/07/26
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
07:50
Դոհայում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջնորդավորված բանակցությունները
Երեխաները սովորել են շների հետ ճիշտ և անվտանգ հաղորդակցվելու կանոնները
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը

Երևան քաղաքում 3500 վերելակ ենթակա է փոխելու. պիլոտային ծրագրով առաջիկայում 20 վերելակ կփոխվի

Երևանի հին ու մաշված, մահաբեր վերելակների վթարներից գրանցվում են նորանոր մահվան դեպքեր։ Վերջին թարմ դեպքը հուլիսի 28-ին էր։ Երևանում վերելակի պոկվելու հետևանքով տուժած 45–ամյա քաղաքացին «Էրեբունի» ԲԿ-ու մահացել էր։

Վերջերս քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով վերելակների խնդրին, նկատել էր, որ իրենք առաջին օրվանից սկսած ծրագիր են գրում, որ վերելակներն ամբողջությամբ փոխարինվեն, բայց այս հարցում իրենց հետ պետք է համագործակցեն նաև բնակիչները: «Ծրագիրը երբ պատրաստ կլինի, մենք այն կներկայացնենք կառավարությանը, որովհետև քաղաքային իշխանությունները միայնակ ի զորու չեն այս հարցը լուծել, սա տասնյակ միլիոնավոր դոլարներին համարժեք ներդրում է պահանջում: Քանի որ վերելակները պատկանում են բնակիչներին, մեր հարցն է. մենք փոխարինենք վերելակը, և բնակիչները տարիների ընթացքում այդ տարիների գումարը վճարեն, քանի որ այդ վերելակն իրենցն է լինելու»,- հայտնել էր քաղաքապետը: Նա նաև նշել էր, որ այս պահին գույքագրում է իրականացվում, միաժամանակ բանակցություններ են տարվում վերելակ արտադրողների հետ:

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ գույքագրման գործընթացն ավարտվել է, քաղաքապետարանն արդեն հստակ պատկերացում ունի, թե ինչի հետ գործ ունի։ Մասնավորապես, արդեն հստակ է, որ Երևան քաղաքում մոտ 3500 վերելակ ենթակա է փոխելու, և փոխելու ուղղությամբ արդեն իսկ պիլոտային ծրագիր է իրականացվում: «Այս պահին արդեն 20 վերելակ է փոխարինվելու Երևանի տարբեր վարչական շրջաններում։ Ծրագիրը պիլոտային է լինելու՝ հասկանալու, վեր հանելու հետագա խնդիրները։ Եթե չեմ սխալվում, մոտ օրերս այդ պիլոտային ծրագրի շրջանակներում մեկ վերելակ կտեղադրվի»,- ասաց քաղաքապետի խոսնակը։

Հակոբ Կարապետյանի խոսքով՝ քաղաքապետարանը մշակել է մոդել, որով բազմաբնակարան շենքերի համատիրությունները կարող են ձեռք բերել վերելակներ և փոխարինել հները, և դա լինի համեմատաբար մատչելի։ «Ըստ այդ մոդելի՝ պետք է առաջ գնալ, և հենց դրա շրջանակներում քաղաքապետարանը կսկսի 20 վերելակի փոխարինումը»,- նշեց Կարապետյանը՝ հավելելով, որ պիլոտային ծրագրի հաջող իրականացման դեպքում արդեն մրցույթ կհայտարարվի, և մրցութային կարգով կիրականացվի վերելակների գնումը համապատասխան ընկերություններից։

Երևանի ավագանիում ընդդիմադիր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի համար, այնուամենայնիվ, մի շարք անհասկանալի հարցեր կան վերելակների փոփոխության և մշակված մոդելի շուրջ։ Այս թեմաներով որևէ քննարկում ավագանու հետ չի եղել: «Թե ինչ կառավարման մոդելով է իրականացվելու այդ փոփոխությունը՝ անհայտ է։ Իրենք ասում են, որ մրցույթ են հայտարարել, պատվիրել են վերելակներ, որը կբերեն, կտեղադրեն, նոր կհասկանան՝ ինչպես անել, բայց, այդուհանդերձ, ինձ համար անհասկանալի է, թե ներդրման ինչ մոդել է լինելու, և ով է սպասարկելու այդ վերելակները։ Այս հարցերի պատասխաններն են, որ կցանկանայի իմանալ։ Մնացած հարցերն ածանցվում են սրանց»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Խաժակյանը։

Նրա խոսով՝ եթե քաղաքապետարանը որոշել է տեղադրել նոր վեևրելակներ և դրանց փոխարինման կամ հետագա շահագործման գործառույթը տալ համատիրություններին, ապա այդ մոդելը գործող համատիրությունների պարագայում լինելու է ոչ արդյունավետ լուծում։ «Դա կլինի ոչ արդյունավետ լուծում մի կողմց, իսկ մյուս կողմից՝ ինձ համար անհասկանալի է, թե այդ քանակությամբ վերելակի ներդրումն ով է անելու. բավական մեծ գումարի մասին է խոսքը։

Եթե կառավարությունը պետք է տա այդ գումարը, դա իրատեսական չեմ համարում։ Մյուս կողմից էլ՝ հասկանալի է, որ դա մեծ ենթակառուցվածք է, և ներկա համատիրությունը չի կարող այն փոխարինել և իրականացնել հետագա սպասարկում։ Այդ ենթակառուցվածքի սպասարկումն էլ պետք է իրականացնի մասնագիտացված օպերատոր։ Եթե մենք պետք է փոխարինենք վերելակները և դրանց սպասարկումը տանք համատիրություններին, ապա մենք վաղ թե ուշ կրկին կանգնելու ենք նույն խնդրի առաջ, որովհետև եթե սպասարկումը պետք է լինի ոչ պարբերական, իրավիճակային, ինչպես հիմա, ապա ելքը լինելու է նույնը։ Այդ պատճառով ինձ համար հասկանալի չէ իրենց մոդելը, տեսլականը»,- նկատեց Խաժակյանը՝ հավելելով, որ այսքան ժամանակ այս թեմայով ոչ մի ծրագիր, հայեցակարգ չի ներկայացվել, որից կարելի էր հետևություն անել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում