Tuesday, 16 06 2026
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում
21:09
Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք
20:50
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կիրականացվի առանց տուրքերի. Թրամփ
Ականատես եմ եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել․ Տիգրան Ավինյան
20:30
Թրամփը քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում
«Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
20:10
Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի բարեփոխումները
19:30
Զելենսկին բացառում է Մոսկվան այցը և նախազգուշացնում Պուտինին
Կիևում աշխարհահռչակ հայ ռեժիսորի տունը վնասվել է անօդաչուի հարվածից
19:17
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
Ֆիդանը կրկին Անկարան է առաջարկել որպես բանակցությունների վայր
ՔՊ-ն պետք է դիմի ՍԴ. իրական պատկերը պարզելու համար անհրաժեշտ է վերաքվեարկություն
18:50
Թրամփն ու Զելենսկիմն հանդիպել են
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը

Տիգրան Ավինյանն ընդունել է Կալիֆոռնիայի փոխնահանգապետի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը hուլիսի 29-ին ընդունել է Կալիֆոռնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալակիսի գլխավորած պատվիրակությանը:

Պատվիրակության կազմում էին Լոս Անջելեսի Կառավարիչների խորհրդի անդամ Քեթրին Բարգերը, Կոլորադոյի նահանգային սենատոր Դոմինիկ Մորենոն, Կոլորադո նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ Դանեյա Էսգարը, Արիզոնայի նահանգային սենատորներ Փոլ Բոյերը և Օթոնիել Նավարետեն և ԱՄՆ Արևմտյան ափի Հայ դատի հանձնախմբի անդամներ: Այցը կազմակերպվել է ԱՄՆ Արևմտյան ափի Հայ դատի հանձնախմբի կողմից:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից:

Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ԱՄՆ հետ փոխգործակցության համակողմանի ընդլայնմանը, և այդ համատեքստում ԱՄՆ նահանգների, հատկապես Կալիֆոռնիայի հետ կապերի ամրապնդումը կարևոր դեր է խաղում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էլենի Կունալակիսը նշել է, որ շատ ուրախ է գտնվել Հայաստանում՝ հատկապես հաշվի առնելով թավշյա հեղափոխությունից երկրում տեղի ունեցող ժողովրդավարական վերափոխումները:

Կողմերը կարևորել են ԱՄՆ հանրային կյանքի տարբեր ոլորտներում հայ համայնքի ունեցած դերակատարությունը ու ներդրումը հայ-ամերիկյան համագործակցության զարգացման մեջ:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Կալիֆոռնիայի, Կոլորադոյի և Արիզոնայի միջև գիտակրթական կապերի ամրապնդմանը, այդ թվում՝ ուսանողների փոխանակման ծրագրերի աշխուժացման հնարավորությանը՝ հատկապես հանրային կառավարման և բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Այս համատեքստում Տիգրան Ավինյանը մատնանշել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայկական հետազոտությունների ինստիտուտի և Լոս Անջելեսի քաղաքապետարանի համագործակցությամբ իրականացվող Հանրային քաղաքականության մասնագետների ծրագրի և «Մանուկյան Սիմոն» հետազոտական հիմնադրամի դրական փորձը:

Զրուցակիցները քննարկել են տնտեսական կապերի աշխուժացման համար անհրաժեշտ քայլերը, այդ թվում ԱՄՆ նահանգների կողմից Հայաստանում առևտրային գրասենյակ բացելու հնարավորությունը: Տիգրան Ավինյանը ներկայացրել է Հայաստանի բարձր ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հնարավորությունները և ԱՄՆ հետ այս ուղղությամբ համագործակցության զարգացման հեռանկարները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում