Friday, 26 06 2026
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է
Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Ռուսաստանը Վրաստանն ընկալում է որպես էթնիկ միավոր և ոչ թե պետություն. Սաակաշվիլի

Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Эхо Москвы ռադիոկայանին տված հարցազրույցում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անդրադարձել է ռուս-վրացական հարաբերություններին.

«Երբ Ռուսաստանը Վրաստանն ընկալում է միայն որպես էթնիկ միավոր, ապա դժվար է նրա հետ խոսել պետական մակարդակով։ 2006 թվականից սկսած՝ ռուս-վրացական հարաբերությունները գլորվել են դեպի ամենախոր անդունդ։

Այժմ ես կարծում եմ, որ այդ պլանում այլևս ոչինչ չի լինի։ Այսինքն՝ այժմ մեզ մոտ այնպիսի իրավիճակ է, որ միջպետական հարաբերություններ գործնականում գոյություն չունեն, քանի որ ռուսական կառավարությունը պաշտոնապես չի ճանաչում մեր կառավարությունը, մեր սահմանները, անգամ պաշտոնապես չի ճանաչում զինադադարի համաձայնագիրը՝ էլ չխոսած որևէ հնարավոր խաղաղության պայմանագրի մասին։

Ավելին՝ ռուսական իշխանությունների ներկայացուցիչները բավական լուրջ մակարդակներում դադարել են մեզ երկիր անվանելուց՝ փոխարենն անվանելով «տարածքային-էթնիկ միավոր»։ Դա խորհրդային ժամանակաշրջանի և քաջածանոթ տերմին է։

Այս պլանում Վրաստանը, բնականաբար, սկսել է շատ արագ կտրվել Ռուսաստանից։ Մյուս կողմից էլ՝ եթե նայում ես հետխորհրդային մյուս երկրներին՝ Բելառուսին կամ Միջին Ասիայի երկրներին և անգամ Ուկրաինային, որոնք խիստ կախվածության մեջ են Ռուսաստանից, ապա գոհունակություն ես զգում, որ մեզանից այլևս ոչինչ չեն կարող վերցնել. մենք ամեն ինչ կորցրել ենք, սակայն գոյատևել ենք։

Այժմ մենք դուրս ենք եկել այդ տիրույթից, և մեր անունը Ռուսաստանի հետ ավելի քիչ են շաղկապում, քան ասենք, Բալթյան ու Արևելյան Եվրոպայի երկրներինը»։

Հիշեցնենք, որ մայիսի վերջերին էլ Սաակաշվիլին հայտարարել էր, թե արդեն երեք տարի է, ինչ ինքը «քաղաքական դիակ» է Մեդվեդևի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում