Sunday, 05 07 2026
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը

Խոսուն փաստ. Իսկ որտե՞ղ է Վարդան Օսկանյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Հետաքրքիր է, որ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր մարդկանցից մեկի՝ Վարդան Օսկանյանի նկատմամբ նորօրյա իշխանությունները բավականին անտարբեր են, չնայած չես ասի, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ փոխնախարար, Քոչարյանի ժամանակ ԱԳ նախարար աշխատած Վարդան Օսկանյանն աղքատ մարդ է կամ որևէ մասնակցություն չի ունեցել Մարտի 1-ի դեպքերին, էլ չենք ասում, որ նա նաև Քոչարյանի համար նախագահի ամենաընդունելի թեկնածուն էր 2008-ի նախագահական ընտրություններին, սակայն Ռուսաստանը չհամաձայնեց։

Այսօր ոչ մի լուր չկա Վարդան Օսկանյանից»,- ասաց նախկին «թալանչի» ռեժիմի ներկայացուցիչը:

Մենք փորձեցինք Օսկանյանի մտերիմներից ճշտել` որտեղ է նա։ «Պարբերաբար գալիս-գնում է Հայաստան։ ԱՄՆ-ում մանկավարժական գործունեությամբ է զբաղվում, գիրք է գրում»,- ասացին մեզ: ՀՔԾ-ից հետաքրքրվեցինք` որևէ գործով անցնո՞ւմ է Վարդան Օսկանյանը։ «Խափանման միջոց վերջինիս նկատմամբ չկա` կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի, հարցաքննվել է որպես վկա` Մարտի 1-ի գործով։ Այլ մանրամասներ հաղորդել չենք կարող, քանզի հարցաքննությունները չեն հրապարակայնացվում»,- ասացին ՀՔԾ-ից: Ի դեպ, հիշենք, որ ժամանակին Օսկանյանն անցնում էր ԱՄՆ Յուտա նահանգում ապրող մորմոն Ջոն Հանթսմանի (որի որդին Ռուսաստանում ԱՄՆ դեսպանն է) կողմից բարեգործական նպատակներով Օսկանյանի հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամին տրամադրված փողերի լվացման, յուրացման գործով։ Գործը հետագայում կարճվեց:

ՀՔԾ-ից մեզ ասացին, որ այդ գործը ոչ թե իրենց, այլ ԱԱԾ տիրույթում է եղել:

Ի դեպ, «Սիվիլիթաս» հիմնադրամի «Սիվիլնեթ» կայքն այսօր ակտիվորեն աջակցում է նոր իշխանություններին, ինչը ևս խոսուն փաստ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում