Daily Star-ի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ֆաբիո Կոենտրաոն կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
Անգլիայի գործող չեմպիոնը պատրաստ է 26-ամյա պաշտպանի տրանսֆերի դիմաց 12 մլն եվրո վճարել: Պորտուգալացին կարող է փոխարինել Պատրիս Էվրային, ով, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Մոնակո»:
Կոենտրաոյի ծառայություններով հետաքրքրվում են նաև «Յուվենթուս»-ն ու «Չելսի»-ն: Պաշտպանն ընթացիկ մրցաշրջանում «Ռեալ»-ի կազմում անցկացրել է 7 խաղ:









































