Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ «ոչ մի գումարի» դիմաց չի ցանկանա խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ըստ նրա, Մինսկը լավ հարաբերություններ է ուզում ունենալ նաեւ Արեւմուտքի հետ: Միեւնույն ժամանակ նա Ռուսաստանն անվանել է «եղբայրական»:
«Ես հասկանում եմ, թե ինչ են իրենցից ներկայացնում ԵՄ-ն եւ Ամերիկան, բայց մենք ոչ մի դեպքում, ոչ մի գումարի դիմաց չենք խզի մեր հարաբերությունները եղբայրական Ռուսաստանի հետ», հայտարարել է նա:
Լուկաշենկոն նաեւ նշել է, որ Ռուսաստանում իրենց մարդիկ են, որոնք ամեն առիթի կօգնեն, իսկ Բելառուսի նախագահի վարկանիշը Ռուսաստանում, նրա խոսքերով, «60%-ից բարձր է»: