Որքան են վճարում ընկերությունները տվյալների կորստի համար:
IBM Security ընկերության ուսումնասիրության համաձայն տվյալների արտահոսքը բիզնեսին միջինում 3.92 մլն դոլար է արժենում՝ մեկ դեպքի համար:
Վերջին 5 տարվա ընթացքում արտահոսքի արժեքը ավելացել է 12 %-ով: Միևնույն ժամանակ, ավելի քան 500 աշխատակից ունեցող ընկերությունների համար դրանք ավելի վտանգավոր են: Կիբեռհարձակումը կարող է 2.5 միլիոն դոլարի կորուստների հանգեցնել, ինչը 50 միլիոն դոլարից պակաս տարեկան եկամուտներով նման ընկերություններում կարող է լրջորեն ազդել բիզնեսի վրա:
Նաև ավելացրել է «մեծ հարձակումների» թիվը, որոնց դեպքում գողանում են ավելի քան մեկ միլիոն գրառում: Այսպիսի արտահոսքի արդյունքում 1 միլիոն գրառումն ընկերությանը կարժենա 42 միլիոն դոլար, իսկ ավելի քան 50 միլիոնը՝ 388 միլիոն դոլար:
Միևնույն ժամանակ, արտահոսքերի արժեքը անմիջապես չի հայտնաբերվում: Չնայած կորուստների 67%-ը տեղի է ունենում հարձակումից հետո առաջին տարվա ընթացքում, ևս 22 % և 11%-ը, համապատասխանաբար, երկրորդ և հետագա տարիներին: Միջինում, արտահոսքի հայտնաբերման և նույնականացման համար 279 օր է պահանջվում:
Առողջապահական, ֆինանսական և դեղագործական ոլորտի կազմակերպությունների համար երկարաժամկետ կորուստները կարող են ավելի մեծ լինել կարճաժամկետներից: Վնասի ամենաբարձր ցուցանիշները առողջապահության ոլորտում է. այստեղ հաքերային մեկ հարձակումը միջինը 6.5 մլն դոլար արժե:
Արագ արձագանքման թիմ ունեցող կազմակերպությունների համար արտահոսքերը միջինում 1.23 մլն դոլարով ավելի պակաս արժեն:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Facebook-ը 5 միլիարդ դոլար կվճարի, օգտատերերի տվյալների արտահոսքի համար:








































