Գիշերը կայացան Ամերիկայի գավաթի խաղարկության C խմբի երկրորդ տուրի հանդիպումները: Խմբի ֆավորիտներ Չիլիի և Ուրուգվայի հավաքականները մեկական գոլ ուղարկեցին միմյանց դարպասներ ու խաղաղ արդյունքով բաժանվեցին:
Չնայած չիլիացիների խաղային և տարածքային առավելությանը, հաշիվը բացեց Ուրուգվայը՝ 54-րդ րոպեին Լուիս Սուարեսի փոխանցումից հետո աչքի ընկավ Ալվարո Պերեյրան: Կարմիրներից 11 րոպե պահանջվեց հաշիվը հավասարեցնելու համար՝ աչքի ընկավ Ալեքսիս Սանչեսը: Հանդիպման մնացած ժամանակում Չիլիի հավաքականը շատ ավելի մոտ էր հաղթանակին, սակայն նոր գոլեր չգրանցվեցին: Չիլի-Ուրուգվայ՝ 1:1, և Ուրուգվայը երկրորդ խաղն անընդմեջ պետք է գոհ լինի ոչ-ոքի արդյունքից:
Մյուս խաղում Սերխիո Մարգարյանի գլխավորած Պերուի հավաքականը նվազագույն հաշվով առավելության հասավ մեքսիկացիների նկատմամբ: Եթե առաջին խաղակեսում Մեքսիկայի երիտասարդ հավաքականը ոչնչով չէր զիջում մրցակցին, ապա ընդմիջումից հետո պերուացիների առավելությունն ակնհայտ էր: Հանդիպման միակ գոլը 83-րդ րոպեին խփեց Գերերոն:
Այս տուրից հետո C խմբում թիմերը դասավորվել են հետևյալ հերթականությամբ.
1.Չիլի 4 մ.
2.Պերու 4 մ.
3. Ուրուգվայ 2 մ.
4. Մեքսիկա 0 մ.









































