Monday, 13 05 2024
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա

Պետդուման ՀԱՊԿ կանոնադրությունը փոխող մի շարք արձանագրություններ է վավերացրել

Պետդուման չորեքշաբթի վավերացրել է Երկրորդ և Երրորդ արձանագրությունները, որոնք փոխում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությունը, ևս մեկը փոփոխություն է մտցնում ՀԱՊԿ իրավավիճակի մասին համաձայնագրում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

ՀԱՊԿ կանոնադրությունում փոփոխություն մտցնող Երկրորդ արձանագրությունը ստորագրվել է Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահների կողմից 2018 թվականի նոյեմբերի 8-ին Աստանայում։ Արձանագրության դրույթներով առաջարկվում է նախատեսել, որ Հավաքական անվտանգության խորհրդի կազմում մտնեն ՀԱՊԿ պետությունների ղեկավարները կամ կառավարությունների ղեկավարները, եթե իրենց պետության օրենսդրությամբ նրանք օժտված են լիազորություններով՝ որոշումներ կայացնելու այն հարցերի վերաբերյալ, որոնք մտնում են Հավաքական անվտանգության խորհրդի իրավասության մեջ։

Երրորդ արձանագրությունը փոփոխություններ է մտցնում կանոնադրությունում, որոնք նախատեսում են ՀԱՊԿ դիտորդի կարգավիճակի ստացում այն պետությունների համար, որոնք չեն հանդիսանում ՀԱՊԿ անդամ, և միջազգային կազմակերպությունների համար, որոնք ցանկանում են ուսումնասիրել բաց նորմատիվային իրավական բազան, փորձն ու ՀԱՊԿ գործունեությունն առանց նրա գործնական միջոցառումներին մասնակցության պարտավորությունների ստանձնման։

Արձանագրության համաձայն՝ ՀԱՊԿ անդամ չհանդիսացող պետությունները և միջազգային կազմակերպությունները, որոնք կիսում են նրա նպատակներն ու սկզբունքները և ցանկանում Կազմակերպության հետ հաստատել ու զարգացնել փոխշահավետ համագործակցության հարաբերություններ՝ գործնական միջոցառումներին մասնակցության պարտավորություններ ստանձնելով, կարող են ստանալ գործընկերոջ կարգավիճակ։

ՀԱՊԿ իրավավիճակի մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրությունն առաջարկում է ճշտել ՀԱՊԿ «անդամ պետությունների ներկայացուցիչներ» հասկացությունը; մտցնել ՀԱՊԿ մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոն, ինչպես նաև Կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոն։ Արձանագրությամբ նաև առաջարկվում է սահմանել արտոնություններ և իմունիտետ ոչ միայն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին և նրա ընտանիքի անդամներին, այլև նրա տեղակալներին ու նրանց ընտանիքների անդամներին այն ծավալով, որը նախատեսված է Վիեննայի դիվանագիտական հարաբերությունների մասին 1961 թվականի ապրիլի 18-ի կոնվենցիայով, եթե նրանք կեցության պետության քաղաքացի չեն հանդիսանում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում