Եվրամիությունը մտադիր է ոչ միայն պատժամիջոցներ սահմանել ռուս բարձրաստիճան պաշտոնյաների դեմ, այլ նաև կրճատել կախվածությունը ռուսական էներգառեսուրսների արտաքին մատակարարներից՝ գրում է «Կոմերսանտ»-ը:
Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Եվրախորհրդի ղեկավար Հերման Վան Ռոմպեյը ԵՄ ղեկավարների երկօրյա գագաթնաժողովից հետո, որը տեղի է ունեցել Բրյուսելում:
Նոր ռազմավարության համաձայն, որն ուղղված է արտաքին մատակարարներից՝ մասնավորապես Ռուսաստանից էներգակախվածությունը նվազեցնելու դեմ, Եվրոպան նախատեսում է թերթաքարային գազ ներմուծել ԱՄՆ-ից և մեծացնել միջուկային էներգետիկայի չափաբաժինը:
Եվրահանձնաժողովն այս հարցի վերաբերյալ հստակ ծրագիր պետք է ներկայացնի հունիսին ԵՄ ղեկավարների գագաթնաժողովին:







































