Wednesday, 17 06 2026
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն

Քոչարյանը ճչա՞, գոռա՞, որ ասեն՝ մեղավոր է Մարտի 1-ի գործում. զոհվածի մայր

2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների հետևանքով զոհված մեր հայրենակիցների ծնողները հավասարապես մեղադրում են և՛ Սերժ Սարգսյանին, և՛ Ռոբերտ Քոչարյանին: Նրանց խոսքերով՝ Մարտի մեկը կազմակերպել է Ռոբերտ Քոչարյանը, բայց և Սերժ Սարգսյանն էլ պատահական մարդ չէր այդ ժամանակ և մեղավորության իր բաժինն ունի:

Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը բազմիցս մեզ հետ զրույցներում հայտարարել է, որ սկզբում մեղադրում էր միայն Ռոբերտ Քոչարյանին, բայց այն, որ այս վեց տարիների ընթացքում Սերժ Սարգսյանը չի բացահայտել Մարտի մեկը՝ շատ բաների մասին է խոսում:

Ալլա Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կարծիք ունի ոչ իշխանական չորս ուժերի միավորման վերաբերյալ, արդյո՞ք հույս ներշնչում է, որ նրանք կարող են հասնել իշխանափոխության, որից հետո կբացահայտվի Մարտի մեկը: «Ես իշխանափոխություն ասելով չեմ հասկանում կառավարության փոփոխություն, այսինքն՝ դա վարչապետի փոփոխությունը չէ, երբ այդ ռեալ փոփոխությունը տեսնեմ՝ անպայման կվերադառնամ Հայաստան: Կառավարության փոփոխությունով ոչ մի հարց չի լուծվում, Մարտի մեկն էլ չի բացահայտվում»,- պատասխանեց նա:

Նա նաև հույս հայտնեց, որ ոչ իշխանական չորս ուժերը մինչև վերջ կգնան. «Նրանք էլ են, իմ կարծիքով, գիտակցում, որ մինչև վերջ պետք է գնան»:

Մարտի մեկի զոհերից Գոռ Քլոյանի մայրը՝ Ազատուհի Քլոյանն էլ կարծում է, որ եթե այդ չորս կուսակցություններն իսկապես անկեղծ են, ապա հնարավոր է հաջողության հասնեն. «Անկե՞ղծ միացում է, անկե՞ղծ մթնոլորտ՝ ուրեմն լավ է, իրենք խոսում են, բայց մի փակ բան կա, որ չեն բարձրաձայնում: Ոչ թե չեմ վստահում, այլ դեռ ինչ-որ տեղ իրենց չեմ կարողանում ճիշտ ընկալել և հասկանալ: Եթե ժողովուրդն էլ իսկապես համախմբվեց, ապա կարող եմ ինչ-որ բանի հույս ունենալ»:

Նա նաև ասաց, որ այդ ուժերից ԲՀԿ-ն կոալիցիայի մեջ էր Մարտի մեկի իրադարձությունների ժամանակ, և քաղաքականության մեջ «վստահություն» բառը մի փոքր սուտ է. «Որ ասեմ հիմա վստահում եմ՝ սուտ կլինի, ասեմ լիարժեք չեմ հավատում՝ դա էլ սուտ կլինի: Եթե նրանք հիմա իրականությունն են ասում, եթե անկեղծ են իրենց հայտարարությունների մեջ, հույսեր կապում եմ, բայց եթե էլի ինչ-որ թատրոն, խաղ կամ հատուկ տարվող քաղաքականություն է, ապա վստահելու էլ ոչինչ չկա»:

Մեր զրուցակցին խնդրեցինք անդրադառնալ նաև մարտի մեկի հանրահավաքին և այն տեսակետներին, որ այդ հանրահավաքի ընթացքում ՝ մեղավորների ցանկում երկրորդ նախագահի անունը չհնչեց. «Մարտի մեկի գլխավոր պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն էր, դա աշխարհն էլ գիտի, իրենք էլ գիտեն՝ այդտեղ թաքցնելու ոչինչ չկա: Այո՛, Սերժ Սարգսյանն էլ նրա հավակնորդն էր, նրանք իրար հետ են գործում: Բայց ինչ վերաբերում է նրան, որ մարտի մեկին Ռոբերտ Քոչարյանի անունը չշոշափվեց՝ ես չեմ արդարացնում: Այո՛, չշոշափվեց, բայց թե ինչու չշոշափեց Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ես դա էլ չգիտեմ, քաղաքականությունն այնպիսի բան է, որ ես դա էլ չգիտեմ: Եթե մեղավոր են գտնում, ինչո՞ւ չշոշափեց, մի՞թե այդքան արդարացի էր, Մարտի մեկի գլխավոր հերոսը ինքն էր, այդ ի՞նչ եղավ, ի՞նչ իմաստով չշոշափվեց, ես այդպես եմ ընկալում՝ ինչո՞ւ չշոշափեցին»,- ասաց նա:

Նախօրեին լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման հայտարարություն արել էր նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ի պատասխան այդ քննադատությանը՝ կայքերից մեկի հետ զրույցում ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ասել է. «Մարտի 1-ի առնչությամբ Քոչարյանի մասով Կոնգրեսի տված գնահատականները սպառիչ են: Այսօր մենք ունենք շատ կոնկրետ քաղաքական իրավիճակ, և մեր քննադատության գլխավոր թիրախը Սերժ Սարգսյանի իշխող ռեժիմն է, որը խոչընդոտում է Մարտի 1-ի սպանությունների բացահայտմանը, մասնավորապես՝ իր համաձայնությունը չտալով ԱԺ-ում համապատասխան ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մեր առաջարկին: Այս առումով, այսօրվա կոնկրետ քաղաքական իրավիճակում Ռոբերտ Քոչարյանին ես համարում եմ կեղծ թիրախ, առավել ևս, որ նա որևէ կերպ չի կարող խոչընդոտել Մարտի 1-ի սպանությունների բացահայտմանը»:

Տիկին Ազատուհուց հետաքրքրվեցինք՝ իր գնահատմամբ իսկապե՞ս Քոչարյանը մինչ այսօր ոչ մի կերպ չի խոչընդոտել Մարտի մեկի բացահայտմանը. «Բնականաբար, ես ոչ մեկի խոսքին էլ համակարծիք չեմ, Զուրաբյանը ի՞նչ է դրանով ուզում ասել, ինչպե՞ս չի խոչընդոտում: Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը նույն անձն են, հիմա ի՞նչ անի Ռոբերտ Քոչարյանը, վեր կենա ճչա՞, գոռա՞, որ նոր ասենք՝ վայ գոռում է, եկեք անունը տանք: Պետք է ձայն չհանի, որովհետև ինքն է այդ գործի հեղինակը, ի՞նչ տարբերություն՝ Քոչարյան, թե Սերժ Սարգսյան, երկուսն էլ հավասարապես պետք է պատասխան տան, գումարելիների տեղը փոխելուց գումարը չի փոխվում: Սերժ Սարգսյանը քիչ պաշտոն չէր վարում, նրա ձեռքին էլ էր ամեն ինչ, բայց դա չի նշանակում, որ Քոչարյանը մեղավոր չէ»,- եզրափակեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում