Թբիլիսիում քիչ առաջ մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան հրապարակմամբ տեղեկացրել է նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Հանդիպման օրակարգի, քննարկվելիք հարցերի մասին տեղեկություններ չեն հրապարակվում։